ՀԱՊԿ-ը դուրս է գալիս Հայաստանի Հանրապետությունից․ դա մեզ անհանգստացնում է. Փաշինյան (տեսանյութ)
ՀԱՊԿ-ը ցանկանալով, թե չցանկանալով դուրս է գալիս Հայաստանի Հանրապետությունից, և դա մեզ անհանգստացնում է: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
«Երբ 2020 թվականին ՀԱՊԿ նախագահն այցելել էր Հայաստան, նա ինձ հետ զրույցում ասաց, որ ՀԱՊԿ-ում մտավախություն կա, որ Հայաստանի Հանրապետությունը դուրս կգա ՀԱՊԿ-ից, ես ասացի՝ կարծում եմ՝ այդ մտավախությունը տեղին չէ, տեղին է ուրիշ մտավախությունը, որն առկա է Հայաստանի Հանրապետությունում, այն է, որ ՀԱՊԿ-ն դուրս կգա Հայաստանի Հանրապետությունից: Իմ գնահատականն այն է, որ ՀԱՊԿ-ն ցանկանալով, թե չցանկանալով դուրս է գալիս Հայաստանի Հանրապետությունից, և դա մեզ անհանգստացնում է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: