«Շատ մեծ է ռազմական էսկալացիայի հավանականությունը Հայաստանի և Արցախի սահմանին». Փաշինյան (տեսանյութ)
Ադրբեջանի ագրեսիվ հռետորաբանությունն անընդհատ աճել է, աճել է 2020-ի պատերազմից առաջ, դրանից հետո, և ես կարծում եմ, որ այո, հիմա շատ մեծ է էսկալացիայի հավանականությունը և՛ ՀՀ սահմանի երկայնքով, և՛ ԼՂ-ում: Այս մասին իր մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Նիկոլ Փաշինյանը:
«Իմ եզրակացությունը Ադրբեջանի ավելի ու ավելի ագրեսիվ դարձող հռետորաբանությունից է, և կան որոշակի այլ տվյալներ: Մենք համոզված ենք և 100 տոկոսով գիտենք, որ Հայաստանը չէ, որ նախաձեռնում է ագրեսիվ գործողություններ և սա է պատճառը, որ ՀՀ-ն որոշում կայացրեց հրավիրել ԵՄ դիտորդներին: Մենք հասկանալով, որ հարցեր ենք ստանում, մենք ասացինք, որ դեմ չենք, եթե դուք դիտորդներ ուղարկեք, որպեսզի դուք մեր տեղեկատվության վրա հիմնվելու անհրաժեշտություն չունենք, տեղում ունենաք տեղեկատվություն»,- ասաց Փաշինյանը:
Մանրամասները՝ տեսանյութում