Եթե մենք ունենանք մի իրավիճակ, որ մնացել է մեկ, երկու, երեք օր, որ մենք ինչ-որ թուղթ ենք ստորագրելու, դա իրականում շատ լավ նորություն է․ Փաշինյան (տեսանյութ)
Եթե մենք ունենանք մի իրավիճակ, որ մնացել է մեկ, երկու, երեք օր, որ մենք ինչ-որ թուղթ ենք ստորագրելու, դա իրականում շատ լավ նորություն է։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը:
«Դա նշանակում է, որ բանակցային գործընթացներով ունեցել ենք առաջընթաց և հասել արդյունքի»,- ասաց նա։
Ըստ նրա, դա նշանակում է, որ բանակցային գործընթացներով ունեցել են առաջընթաց և հասել են արդյունքի, որը «մեր երազանքների արդյունքը չէ, բայց որն, այնուամենայնիվ, արդյունք է, որը պետք է ապահովի երկարաժամկետ խաղաղություն, կայունություն և զարգացում»։
Նա հարցադրում արեց՝ կա արդյո՞ք փաստաթուղթ, ապա պատասխանեց. «Փետրվարի կեսերին խաղաղության պայմանագրի հնարավոր նախագծի վերաբերյալ մեր հերթական արձագանքը փոխանցել էինք Ադրբեջանին, երկու-երեք օր առաջ ստացել ենք Ադրբեջանի արձագանքը մեր նախագծի վերաբերյալ։