Սեյրան Օհանյանը հետևում է կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործին
«Հարցն այսօր իրավական դաշտում է, համապատասխան գործունեություն ծավալվում է, մենք հետևում ենք, որ մեղավոր անձինք մինչև վերջ հայտնաբերվեն և պատժվեն»,-այսօր լրագրողների հետ հանդպման ժամանակ հայտարարել է Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառանալով Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործին:
Սեյրան Օհանյանը նաև ընդգծեց, որ գործը մեծ ստվեր գցեց ռազմական ինստիտուտի ամբողջ պատմության և ինստիտուտի ղեկավարության աշխատանքի վրա:
«Ռազմական ինստիտուտն իր առջև դրված խնդիրներն իրականացրել է: Եթե ինստիտուտը չիրականացներ, ապա մենք չէինք կարող զինված ուժերն ապահովել համապատասխան հրամանատարական կազմով: Ցավոք, այսպիսի կատարյալ կառույցներում էլ են լինում ցավալի երևույթներ և բացթողումներ: Այդ բացթողման շուրջ մենք համապատասխան որոշում ընդունել ենք: Պաշտպանության նախարարի հրամանով անցկացրած ծառայողական քննությունից հետո համապատասխան պաշտոնատար անձիք եք պատժվել, ազատվել»,-եզրափակեց պաշտպանության նախարարը: