Ուկրաինայի ռազմական բյուջեն ավելացվել է 537 մլրդ գրիվնայով
Նախարարների կաբինետն աջակցել է Ուկրաինայի ռազմական բյուջեի ավելացմանը 537 միլիարդ գրիվնայով։ Ադրբեջանական APA-ն «Ուկրինֆորմ»-ին հղումով հայտնում է, որ այս մասին կառավարության նիստում ասել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը։
Ենթադրվում է, որ հավելյալ միջոցները կուղղվեն զինվորականներին վճարումների, ռազմական և հատուկ տեխնիկայի, տեխնիկայի և այլնի ձեռքբերմանը։
Հիշեցնենք, որ սա պատմության մեջ ամենամեծ աճն է։