Սոցապում վերադասավորումներ են. երեխայի նպաստները ուշանում են
Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարման վերաբերյալ տեղեկացում եմ, որ 2015թ.-ի դեկտեմբեր և 2016թ.-ի հունվար ամսվա դիմումների հիման վրա նպաստի վճարումը կսկսվի վճարվել 2016թ.-ի փետրվարի առաջին տասնօրյակից: Այս մասին տեղեկացնում են Սոցիալական ապահովության պետական ծառայության լրատվական բաժնից:
Մինչ 2016թ.-ը մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստը նշանակում և վճարում էր Սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություները(բաժինները), իսկ 2016թ.-ից սկսած դրանք նշանակվելու են Սոցիալական ապահովության պետական ծառայության կողմից, ուստի ուշացումը կապված է ներկա փուլում կատարվող աշխատանքների հետ:
Հիշեցնեմ նաև, որ նպաստի նշանակման համար պետք է դիմել Ձեր հասցեն սպասարկող ՍԱՊԾ տարածքային բաժին և ներկայացնել հետևյալ փաստաթղթերը. անձնագիր, հանրային ծառայությունների համարանիշ և երեխայի ծննդյան վկայական և երեխայի հանարային ծառայությունների համարանիշ: