Թրամփ․ Իրանի հետ պատերազմում սկսվել է բեկումնային փուլԳերմանիայի զինված ուժերը կպաշտպանեն Լատվիայի օդային տարածքը Սեյմի ընտրությունների ընթացքումԳագիկ Խաչատրյանին վիրահատած գերմանացի բժիշկը ժամանում է Հայաստան՝ կալանավայրում նրան տեսակցելուՓաշինյանի քաղաքականությունը Արցախի քաղաքական և պետական ժառանգության վերացման գործընթաց է․ ՀակոբյանՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը քննադատել է Բաքվի միջոցառմանը եվրոպացի պաշտոնյաների մասնակցությունըՌԴ ՊՆ․ Չեռնոմորսկի նավահանգստում հարված է հասցվել ռազմական բեռ տեղափոխող նավիՎլադիմիր Պուտինը երկարաձգել է պարենային էմբարգոնԼեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը կժամանի ՈւկրաինաՍեպտեմբերի 19-ից Երևանի օդանավակայանի խաչմերուկում երթևեկության փոփոխություն կլինիԿարծիք կա, որ TRIPP-ը նպատակ ունի դուրս մղել Չինաստանին և Ռուսաստանին Հարավային Կովկասից. ՀՀ-ում Իրանի դեսպանԻրանի հետախուզության նախարարությունը խոստացել է գտնել սուննի քարոզչի սպանության մեղավորներինՖրանկֆուրտում մեկ շաբաթվա ընթացքում երրորդ անգամ պայթյուններ են որոտացելԻսրայելի ընդդիմության առաջնորդը պահանջել է մինչև ընտրությունները կասեցնել 12 նոր դեսպանների նշանակումըԿրկնակի վրաերթ՝ Արմավիրի մարզում․ հետիոտնը տեղում մահացել էՌումինիայի նախագահը վարչապետի պաշտոնում առաջադրել է եվրապատգամավոր Զիգֆրիդ ՄուրեշանինՔննարկվել են պաշտպանության ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցությանը վերաբերող հարցեր«Ապրելու երկիր» կուսակցությունը Մարտունի համայնքում ևս կմասնակցի ՏԻՄ ընտրություններինՄիկոյան փողոցում վիճաբանության ժամանակ 59-ամյա տղամարդը գազային ատրճանակ է գործադրել«Պաշտոնյաների աշխատավարձերը կբարձրանան, իսկ աղքատության մակարդակը չի նվազել»․ ԴանիելյանԿԲ-ն զգուշացնում է․ հանդես են գալիս արժեթղթերի ձեռքբերման կեղծ առաջարկովՓաշինյանը քննարկել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը Ձորափի ռեստորաններից մեկի մոտ վիճաբանությունն ավարտվել է ատրճանակի հայտնաբերմամբ Հայաստանի շախմատի հավաքականները հաղթանակով են մեկնարկել օլիմպիադայի երկրորդ փուլը Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացունՓաշինյանը ՏԿԵ նախարար Խուդաթյանին Պեկին է գործուղում TRIPP-ի և այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» միջև բովանդակային որևէ տարբերություն չկա. թուրքագետ Հայաստանի նախկին արտգործնախարարը նախազգուշացրել է պետականությանը սպառնացող վտանգների մասին Ռուբինյանը դասային աստիճան է շնորհել Փաշինյանը կարևորել է Հայաստանի և Բրազիլի միջև հարաբերությունների զարգացումը Ղազախստանում մեկնարկել է «Ռուբեժ-2026» զորավարժության երկրորդ փուլը. ՀԱՊԿ-ից մանրամասնում են «Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները բացահայտել են ներնետման դեպք Դավթաշենի կամրջի տակ կիսաքայքայված դի է հայտնաբերվելՀայկական ծագման ապրանքների արտահանումը հունվար-հուլիս ամիսներին դեպի ԵՄ աճել է 72,9 տոկոսով․ ՊապոյանԿմեծացվի պետական կառավարման համակարգի արդյունավետությունն ու թափանցիկությունըՇվեդիայի վարչապետը հրաժարական է տվելԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, իսկ կամրջի վրա՝ նրան պատկանող «բարսետկան»Քննարկվել են ՀՀ կառավարության նոր ծրագրի առաջնահերթությունները կրթության ոլորտումԴատարանը պարտավորեցրել է Մբապեին 60 հազար եվրո վճարել ՊՍԺ-ին. հայտնի են մանրամասներըՌուսաստանն ու Ուկրաինան զոհված զինծառայողների մարմինների հերթական փոխանակումն են իրականացրելԿոտայքի մարզի երկու բնակավայրում փորձարկվելու են էլեկտրաշչակներՀՀ գլխավոր դատախազը բավարարել է Ֆրանսիայի միջնորդությունը. ծանրացնող հանգամանքներում գողություն կատարած անձը հանձնվել է Ֆրանսիայի իրավասու մարմիններինԻրանի հետ հակամարտությունը կկարգավորվի մինչև ընտրությունները. ԹրամփԴատախազական ներգործության արդյունքում՝ Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 15-րդ հողատարածքըՀայաստանի հավաքականները վստահ հաղթանակներով մեկնարկել են շախմատի համաշխարհային օլիմպիադան«Վագա Ֆարմ»-ի թվով 22 դեղատնում վարչական իրավախախտումներ են հայտնաբերվել (տեսանյութ)Ինչի՞ց է վախենում Փաշինյանը. արդյո՞ք Ալիևի գործոնն է խոչընդոտում Փաշինյանին Սամվել Կարապետյանին ազատ արձակելու հարցում․ հայտարարություն
Միհրան Խաչատրյանն ազատվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի պաշտոնից
Ստեփանավանի ԲԿ-ի տնօրենի և գլխավոր հաշվապահի պաշտոնավարումը կասեցվել է. 25 մլն դրամ հափշտակելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԻջևանում ծառն ընկել է ճանապարհի երթևեկելի հատվածում. փրկարարները հեռացրել են այնԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը

Հայաստանում ՆԱՏՕ-ի և ՌԴ-ի կռվի համար տարածք են պատրաստում

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կիրակի օրը IMEDI հեռուստաալիքի եթերում ասել է, որ իրենց երկրում իրավիճակի ապակայունացման հիմնական նպատակը Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ բացելն է, ինչից հետո երկիրը կդառնա «պոլիգոն կամ երկրորդ Մարիուպոլ»։

Վրաստանի վարչապետը ճշգրիտ գնահատական է տվել Վրաստանում ընթացող զարգացումներին և վրաց ժողովրդին ցույց տվել, որ եթե մտնեն ՆԱՏՕ-Ռուսաստան առճակատման դաշտ, արժանանալու են ուկրաինացի ժողովրդի բախտին։

Ղարիբաշվիլին շատ պարզ բացատրել է, որ այդ դեպքում վրացիները դառնալու են փախստական՝ զուգահեռ իրենց հայրենիքը դարձնելով ավելակի վերածված մի մեծ ռազմաճակատ։

Ղարիբաշվիլին նույն հարցազրույցի ընթացքում հույս է հայտնել, որ վրացի ժողովուրդը, որ մի անգամ Սաակաշվիլու պատճառով կորցրել է իր տարածքների մի մասը, կունենա այնքան ողջախոհություն, որ պետության հաշվին այդ պարտադրվող խաղի մեջ չի մտնի։
Գերադասելի կլիներ, եթե տարածաշրջնային նման սրընթաց զարգացումների ժամանակ Հայաստանում լիներ մի ղեկավար, որ հայ ժողովրդին պարզ օրինակով ցույց տար, որ ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի արանքում հայտնվողը ճզմվում և խեղդվում է սեփական երկրի քաղաքացիների արյան ծովում։

Պատմության դառը փորձը աչքի առաջ Հայաստանի իշխանությունը գնում է Ռուսաստանի դեմ Հայաստանում երկրորդ ճակատ բացելու ճանապարհով։

Նիկոլ Փաշինյանի կողմից հայտարարված է դեմարշ՝ ընդդեմ ՀԱՊԿ-ի. նախ Հայաստանը հրաժարվեց ՀԱԿՊ զորավարժությունների անցկացումից, ապա ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալի քվոտայից։

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ՀԱՊԿ-ից Հայաստանի քվոտայից հրաժարվելը համարում է արտաքին քաղաքականության տրամաբանության մեջ տեղավորվող քայլ, որը հենց ՀԱՊԿ-ը լքելու գործընթացի մեկնարկն է։ Հայաստանը հեռանում է ՀԱՊԿ-ից՝ չունենալով այդ ռազմական կառույցի այլընտրանքը և գտնվելով պատերազմի նախաշեմին։

Հայաստանի ռազմավարական բարձունքներն օկուպացված են ադրբեջանական զինուժի կողմից, պատերազմից երկու տարի անց հայկական բանակի արդիականացման պլան չկա, երկրի վարչապետն ասում է, որ փող ունենք, բայց զենք չի կարողանում գնել և նույն ասուլիսի ժամանակ ի լուր աշխարհի հայտարարում է, որ պատերազմն Ադրբեջանը մոտեցրել է Հայաստանի սահմաններին։

Հայաստանի ռազմաքաղաքական վիճակը լավ չէ։ Հենց այնպես չի ասում Փաշինյանը, որ Հայաստանին բան է սպառնում, իսկ այդ բանն էլ ավելի ուժեղ կսկսի սպառնալ, քանի որ ՀԱՊԿ-ից հեռանալուն զուգահեռ ՆԱՏՕ-ն է Հայաստան ուղարկում իր նախկին պաշտոնակցին։

Հայաստանում է «Ռասմուսեն Գլոբալ» միջազգային քաղաքական խորհրդատվական կազմակերպության հիմնադիր նախագահ, ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը։ Նրան ընդունել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Գրիգորյանը Ռասմուսենի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգային իրավիճակը, անվտանգային մարտահրավերները, ԼՂ հիմնախնդրի կարգավորման հետ կապված հարցերը, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով առաջացած ճգնաժամի հարցը։

Բոլոր այս հարցերը Ռուսաստանի ռազմական ներկայության տիրույթում գտնվող հարցեր են և դրանք ՆԱՏՕ նախկին գլխավոր քարտուղարի համար դարձել են ուշադրության արժանի, բայց ոչ թե խնդիրները կարգավորելու, այլ դրանք ընդդեմ ռուսական գործոնի օգտագործելու համար։

Սա նշանակում է, որ ՀՀ իշխանությունը գիտակցված ՆԱՏՕ-ն մտցնում է մի տարածք, որտեղ այդ կառույցը քարտ բլանշ է ստանում ընդդեմ ռուսական ռազմական կոնտինգենտի։ Այս ամենի հետևանքները հասկանալու համար հայ ժողովուրդը պետք է անի մի պարզ վարժություն և ուշադիր նայի ավերակների վերածված Ուկրաինային...

NEWSPRESS.am