Պուտինը և Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել
Բաքվի, Երևանի և Մոսկվայի եռակողմ պայմանավորվածությունների իրականացումն են քննարկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույցի ընթացքում։
Ինչպես տեղեկացրել է Կրեմլի մամուլի ծառայությունը, կողմերը քննարկել են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների պայմանավորվածությունների իրականացումը, ներառյալ սահմանին անվտանգության ապահովման քայլերը։
Պուտինը Փաշինյանի հետ քննարկել է նաև Արցախի վերաբերյալ բոլոր հարցերի կառուցողական լուծման անհրաժեշտությունը, ռուս խաղաղապահների հետ սերտ համագործակցությամբ։