Ուիթքոֆն ու Քուշները Նյու Յորքում հանդիպել են Իրանի ԱԳ նախարարի հետՄեծ էգոներ հանդերձարանում. հայտնի է, թե ինչ որոշում է կայացրել Ռեալը Մոուրինյուի ապագայի հարցումՄատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակը«Ամեն ինչ կարող եմ կորցնել, բայց Քեզ, Տե’ր, ո՛չ»․ Անանիա ՍրբազանԱլիևի նկարած քարտեզը․ Արթուր ԽաչատրյանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Վարդանանց փողոցումԿոտայքի մարզում գողացել են շենքի տանիքի մետաղական հատվածն ու պատուհաններըՓեսան վրաերթի է ենթարկել աներձագին, ապա դիմել փախուստի. վիրավորը մահացել էԱրարատում ծեծկռտուքի գործով կալանավորվել է Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը. Armlur․amԱդրբեջանում պահվող հայ գերիները հայտնում են իրենց իրավունքների խախտումների մասին․ Human Rights WatchՄեկ շաբաթ է՝ Պարսեղովի փողոցում խմելու ջրի խողովակը վնասվել, ու ջուրը մի քանի կմ հոսում էԹրամփն ու Զելենսկին հանդիպել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում․ մանրամասներ2020-ի պատերազմից առաջ ադրբեջանական զինուժի կուտակումների մասին իշխանությունները տեղեկացված են եղելԹրամփը կոչ է արել Հռոմի ստատուտի մասնակից երկրներին դուրս գալ Միջազգային քրեական դատարանիցՀՀ-ն ու Իտալիան պայմանավորվել են ռազմական կրթության ոլորտում համագործակցությունը ընդլայնելու շուրջԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էԱդրբեջանը դադարեցրել է իրանական ավիաընկերությունների օդանավերի թռիչքները ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառովԱվտովթար Շիրակի մարզում․ «BMW»-ն դուրս է եկել ճանապարհից և կողաշրջվել, կա 4 վիրավորՀայաստանի և Վրաստանի կենտրոնական բանկերը համագործակցության հուշագիր են ստորագրելՄեկ մարդու հիվանդ երևակայության հետևանքով տարիներ շարունակ հալածվում են քաղաքական այլախոհներըՈվքեր են մեկնել Փաշինյանի հետ Նյու ՅորքՀարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության նոր հնարավորություններ կան. ԿոբախիձեՄենք առաջընթաց ենք գրանցել Հայաստանի հետ հարաբերություններում․ ԷրդողանՍնդիկի լռությունը և քլորոֆոսային «շոուն». ազգային անվտանգության սպառնալիքը՝ թեմայի շեղման ստվերումԱրամ Ա կաթողիկոսն ու Հունաստանի դեսպանը քննարկել են Լիբանանի և տարածաշրջանի իրավիճակըՀայաստան կժամանի Եվրոպական ժողովրդական կուսակցության գլխավոր քարտուղարը«ՌԴ-ի մահվան ու հնարավոր թուլացման մասին լուրերը չափազանցված են». ՇարմազանովՎրաստանից արտաքսվել է 83 օտարերկրյա քաղաքացիՄի շարք շրջաններում օդի ջերմաստիճանը կմոտենա պատմական առավելագույններինԹբիլիսիում ձերբակալել են քրեական շրջանակների հետ կապվող Պեյքրիշվիլի եղբայրներինCOP17-ին ընդառաջ քննարկում է եղել Հայաստան-Մեծ Բրիտանիա համագործակցության խորացման շուրջՀայտնաբերվել է 517 ոչ սթափ վարորդ․ պարեկների՝ անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՎրեժխնդրությունը կանխվել է. «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվելUFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերիցՆախագահը և ԶՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են ՀՀ-ում զբոսաշրջության զարգացման հնարավորություններըԱնդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց ևս 3 ամսովԱվտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավորՇաբաթ օրը Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցում պատարագ կմատուցի Ռուբեն ՍրբազանըՎաղարշապատի հրապարակում գտնվող կինոթատրոնի շենքն օտարելու գործընթացում խախտումներ է հայտնաբերվելՌուբեն Ռուբինյանն ընդունել է Չինաստանից ժամանած պատվիրակությանՕկուպացված Արցախ է տեղափոխվել ևս 35 ադրբեջանցի
Բաքու մեկնած պաշտոնյան ԱՀԾ պետ Քրիստիննե Գրիգորյանն է․ հայտնի է այցի նպատակը
«Արևմտյան Ադրբեջանի համայնքում» ստեղծվել է աշխատանքային խումբ՝ ներկայիս ՀՀ-ի տարածքում գտնվող աղվանական քրիստոնեական ժառանգության ուսումնասիրության նպատակով․ Կարապետյան
Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց
ԱԺ 4 պատգամավորներ մեկ շաբաթով կմեկնեն Տանզանիա. նրանցից մեկն ընդդիմությունից էԹուրքիան առաջարկել է դադարեցնել Ռուսաստանի և Ուկրաինայի կողմից Սև ծովում նավերի վրա հարձակումները. ՊեսկովԵրևանում հանրային սննդի օբյեկտի արտադրամասի գործունեության կասսեցումը վերացվել էԱռաջին մեդալը՝ Բուլղարիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում, Էլիդա Քոչարյանը հաղթել է Ռումինիայի ներկայացուցչին (տեսանյութ)
Այսօր Երևանից ինքնաթիռ է մեկնել Բաքու․ Factor.am
Հասարակություն

2020-2021 թթ. կառուցվեց դպրոցի չորրորդ հարկը (լուսանկարներ)

ԵՊՀ-ին առընթեր Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցը սիրով հրավիրում է մասնակցելու ձեղնահարկում ստեղծված ինժեներական լաբորատորիաների բացման արարողությանը, որը տեղի կունենա սույն թվականի մարտի 15-ին՝ ժամը 15:00-ին:

Կրթօջախի առաքելությունը տարիներ շարունակ եղել է Հայաստանի, Արցախի և սփյուռքի տարբեր գաղթօջախների ֆիզիկամաթեմատիկական առարկաներից արտակարգ ընդունակություններ դրսևորող երեխաների համար բարձրակարգ ուսուցման կազմակերպումը: Դպրոցի սաները ամեն տարի մասնակցում են միջազգային տարբեր օլիմպիադաների ու արժանանում մեդալների։ Հենց սա է դպրոցի և նրա մանկավարժների նվիրված ու սկզբունքային աշխատանքի լավագույն ապացույցը։

2019 2. ստեղծվեց «Ֆիզմաթ դպրոցի բարեկամ» բարեգործական հիմնադրամը, որի աջակցության ուղղությունները տարբեր են՝ սկսած բարձրակարգ մասնագետների հավելյալ վարձատրությունից, մինչև ժամանակակից սարքավորումների և տեխնիկայի ձեռքբերում, աշակերտների մասնակցության ապահովում միջազգային օլիմպիադաներում, օլիմպիական խմբակերի ղեկավար-ուսուցիչների վերապատրաստում, ինժեներական, ռոբոտատեխնիկայի և համակարգչային կաբինետների նյութատեխնիկական բազայի բարելավում, ՀՀ պետական և ոչ պետական մարմինների, կազմակերպությունների, տեղական, արտասահմանյան և միջազգային նույնանման նպատակ հետապնդող կազմակերպությունների և անհատ անձանց հետ համագործակցություն և այլն:

Հիմնական սկզբունքը, որով առաջնորդվել ու առաջնորդվում է դպրոցը ․
«Դպրոցում պետք է առաջին հերթին լինի ուսումնական և կրթական առողջ միջավայր և ազնիվ մրցակցություն», - նշում է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Հայկազն Նավասարդյանը:

2020-2021 թթ. կառուցվեց դպրոցի չորրորդ հարկը, որի վերանորոգման աշխատանքները ամբողջովին կատարեց հիմնադրամը: Հաջող ընթացքը պահպանելու համար կարևոր է նաև կրթական միջավայրի զարգացումը, լաբորատորիաների կառուցումը, նոր կրթական տեխնոլոգիաների ներդրումը։ Չորրորդ հարկում ստեղծվել են ֆիզիկայի, ինժեներական, ռոբոտաշինության և անօդաչու թռչող սարքերի հետազոտման լաբորատորիաներ: Բոլոր այս աշխատանքների նպատակը մեկն է՝ աշակերտների համար ստեղծել կրթական ու գիտական ավելի բարենպաստ ու զարգացնող միջավայր։

Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցը Հայաստանի Հանրապետության այն բացառիկ կրթօջախներից է, որը, անկախ ամեն ինչից, կարողացել է մշտապես պահպանել կրթության բարձր որակ։ Ֆիզմաթն ունի ինքնատիպ կրթական մոդել և մանկավարժական ուժեղ կոլեկտիվ, որի շնորհիվ դպրոցը հեղինակություն ոնի ոչ միայն մեր հանրապետությունում, այլև միջազգային ասպարեզում։
Ավելիին կարող եք ծանոթանալ կայքում կամ ՖԲ-ում: