52-ամյա Ջոնի Դեփը կրկին անգամ պատրաստվում է հայր դառնալ
Աշխարհահռչակ դերասան Ջոնի Դեփի երիտասարդ կինը` դերասանուհի Ամբեր Հարդը, հղի է իր առաջնեկով, ինչի մասին տեղեկացնում է elle.ru-ն: Զույգին մոտ կանգնած աղբյուրներից՝ 29-ամյա դերասանուհին հրաժարվել է ալկոհոլի օգտագործումից, հաճախ դիպչում է որովայնին ու շոյում այն: Իսկ ահա 52-ամյա Դեփն այլևս չի ծխում կնոջ ներկայությամբ, ինչը շատ է զարմացրել նրա ընկերներին, որոնց պնդմամբ՝ դերասանը ողջ կյանքում մոլի ծխող է եղել։
Դերասանուհի Ամբեր Հարդը գտնվում է հղիության առաջին եռամսյակում: Զույգը դեռևս չի ցանկանում հրապարակային հայտարարությամբ հանդես գալ։ Հիշեցնենք, որ Դեփի համար սա կլինի 3-րդ երեխան: Վանեսա Պարադիի հետ ամուսնությունից նա ունի որդի և դուստր։