Կհանդիպեն Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի և Սիրիայի փոխարտգործնախարարները
Մարտի 15-16-ը Մոսկվայում տեղի կունենա Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի և Սիրիայի փոխարտգործնախարարների հանդիպումը։
Այս մասին հաղորդում է TRT հեռուստաալիքը։
Ավելի վաղ Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ, փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը ռուսական լրատվամիջոցներին ասել էր, որ Ռուսաստանը շարունակում է աշխատել այս շաբաթ նախատեսված քառակողմ հանդիպման կազմակերպման ուղղությամբ։