Պատուհաս դարձած պարեկները Գևորգ Պետրոսյանին «վնասազերծելով», այսօր էլ Հրազդանում գնդակահարել են գոմից գողություն անելու մեջ կասկածվող անձին․ փաստաբան
Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը, արձագանքելով Կոտայքի մարզում տեղի ունեցած դեպքին, որի ժամանակ պարեկները Կոտայքի մարզում գնդակահարել և սպանել են գողության մեջ կասկածվող 46-ամյա Սամվել Փ-ին, գրում է.
«Պատուհաս դարձած պարեկայինի՝ ընդամենը երկու ամիս ծառայության մեջ գտնվող Կոտայքի գումարտակի պարեկները Գևորգ Պետրոսյանին «վնասազերծելով», այսօր էլ Հրազդանում գնդակահարել են միջին ծանրության հանցագործության մեջ (գոմից գողություն) կասկածվող անձին։
Իհարկե պնդելու են, որ իրենք չեն խախտել հանցանք կատարած անձին բռնելիս վնաս պատճառելու իրավաչափության պայմանները, ինչպես Գ.Պետրոսյանի պարագայում են «չքմեղանում», թե գործել են իրենց իրավասության սահմաններում՝ այդպես էլ չկարողանալով նկարագրել սեփական գործողությունների իրավական հիմքը, մատնանշել Գ.Պետրոսյանի կողմից որևէ իրավախախտում կատարելու փաստը»։