Ադրբեջանն առաջարկում է Արցախի ներկայացուցիչների հետ Բաքվում քննարկել վերաինտեգրման հարցը
Ադրբեջանի Հանրապետության նախագահի աշխատակազմը երկրորդ հանդիպմանը հրավիրում է Արցախի Հանրապետության ներկայացուցիչներին՝ շարունակելու շփումները վերաինտեգրման, ինչպես նաև Ղարաբաղում ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման հարցը քննարկելու համար։
Այս մասին գրում է Haqqin.az-ը՝ Արցախի ներկայացուցիչներին ներկայացնելով իբրև «Ղարաբաղի հայ համայնք»:
Առաջարկվում է առաջիկա օրերին հանդիպում անցկացնել Բաքվում։