Սի Ցզինպինը խոսել է Թայվանի հետ վերամիավորման մասին
Չինաստանի նախագահ Սի Ցզինպինն Ազգային Ժողովրդական Կոնգրեսի առաջին նստաշրջանի փակման արարողության ժամանակ ասել է, որ Չինաստանը մտադիր է անշեղորեն առաջ տանել Թայվանի հետ վերամիավորման գործընթացը։
«Անհրաժեշտ է անշեղորեն նպաստել հայրենիքի վերամիավորման գործընթացին»,- ասել է նա՝ հավելելով, որ Թայվանի հետ վերամիավորումը բոլոր չինացիների ընդհանուր ցանկությունն է:
«Պեկինը կձգտի Թայվանի նեղուցի երկու կողմերում հարաբերությունների խաղաղ զարգացմանը, դիմակայելու արտաքին միջամտությանը և անջատողականությանը»,- ասել է նա: