Երևանի քաղաքապետարանի 5 աշխատակից պատվաստվել է կարմրուկի դեմ․ վարչության պետը մանրամասնել է (տեսանյութ)
Նախորդ շաբաթ «Շտապբուժօգնություն» ՓԲԸ կողմից արձանագրվել է 27 վթար-վրաերթ, որից տուժել է 37 քաղաքացի, մահացել է մեկ հոգի։ Քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ այդ մասին առողջապահության վարչության պետ Յակով Ասատրյանը։
Նա ներկայացրեց, որ հաշվետու ժամանակահատվածում մահացել է 124 մարդ, ծնվել է 386 երեխա՝ 192 տղա ու 194 աղջիկ։
Քաղաքապետի դիտարկմանը, որ հիվանդությունները շատացել են՝ այդ թվում նաև հիվանդ են քաղաքապետարանի աշխատակիցներ, առողջապահության վարչության պետն արձագանքեց․ «Այո՛, դեպքերը շատացել են, այդ թվում՝ պայմանավորված կարմրուկի տարածմամբ։ Մենք նախորդ երկուշաբթի քաղաքապետարանում էլ կազմակերպեցինք պատվաստում, բայց ընդամենը հինգ հոգի է դիմել»,- ասաց առողջապահության վարչության պետ Յակով Ասատրյանը։