«Ամեն ինչ նորմալ է, ես տանն եմ»․ Գևորգ Պետրոսյանն ազատ է արձակվել
ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանն ազատ է արձակվել։ Այդ մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում։ Գևորգ Պետրոսյանը մասնավորապես գրել է․
«Իմ շատ սիրելի ընկերներ, ես արդեն ազատության մեջ եմ…
Ոչինչ, ձերբակալվելն էլ է տղամարդու համար…
Չեմ կարողանում պատասխանել բոլորին, շատ նամակներ եմ ստացել…
Շնորհակալ եմ բոլորիդ ձեր ցուցաբերած ուշադրության համար…
Ամեն ինչ նորմալ է, ես տանն եմ…
Աստված բոլորիդ պահապան…»։
Հիշեցնենք, որ մարտի 11-ի ուշ երեկոյան, Գևորգ Պետրոսյանը ձերբակալվել էր։
Նա գիշերն անցակցրել է ՁՊՎ-ում։ Երեկ՝ մարտի ուշ 12-ի երեկոյան, պարեկների հետ առերեսվելուց հետո, Գևորգ Պետրոսյանն ազատ է արձակվել։