ԱՄՆ ռազմածովային ուժերի ինքնաթիռը շեղվել է երթուղուց և մտել Իրանի օդային տարածք
Այսօր ԱՄՆ ռազմածովային ուժերի P-8A Poseidon ինքնաթիռը շեղվել է երթուղուց և մտել Իրանի օդային տարածք, որից հետո իրանական կողմի նախազգուշացումից հետո անմիջապես լքել է տարածքը:
Այս մասին հայտնում է IRGC հեռուստաալիքը։
P-8 Poseidon-ը նախատեսված է թշնամու սուզանավերը հայտնաբերելու և ոչնչացնելու, պարեկության, հետախուզության, հականավային և փրկարարական գործողություններին մասնակցելու համար: