Ռուսական մամուլն անդրադարձել է Հայաստան-ՀԱՊԿ լարված հարաբերություններին
«Հայաստանի ներկայիս դեմարշը՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնի քվոտայի մերժումը լուրջ հետևանքներ չի ունենա։
Այս մասին գրում է «Նեզավիսիմայա գազետա»-ն։
Նշվում է, որ Երևանը գոհ է ստեղծված իրավիճակից:
Ռուսաստանը չի միջամտում, չի կիրառում ՀԱՊԿ գործիքները և ոչ մի խնդիր չունի Ադրբեջանի հետ: Գոհ են նաև ՀԱՊԿ անդամ մյուս երկրները, որոնք, կրկին, չեն խառնվում հայ-ադրբեջանական հակամարտությանը, քանի որ դա իրենց շահերից չի բխում: