Իսրայելական զորքերը Հորդանան գետի արևմտյան ափին սպանել են երեք պաղեստինցի զինյալի
Իսրայելական զորքերը Հորդանան գետի արևմտյան ափին սպանել են երեք պաղեստինցի զինյալների: Ինչպես գրում է Guardian-ը՝ զինվորականները հայտնել են, որ իսրայելական ուժերը կրակել և սպանել են երեք պաղեստինցի զինյալի, որոնք կրակ են բացել զորքերի վրա՝ օկուպացված Արևմտյան ափում:
Նշվում է, որ մեկ այլ զինված անձ ներկայացել է և ձերբակալվել: Պաղեստինի առողջապահության նախարարությունը հաստատել է, որ երեք մարդ է սպանվել կիրակի օրը՝ Նաբլուս քաղաքի մոտ։ Այն անմիջապես չի բացահայտել նրանց ինքնությունը:
Տարեսկզբից զոհված պաղեստինցիների թիվը հասել է 80-ի, քանի որ Իսրայելն ուժեղացրել է ձերբակալությունների միջոցառումները Հորդանան գետի Արևմտյան ափում: 2023 թվականին պաղեստինյան հարձակումների հետևանքով զոհվել է 14 մարդ։