Մեդվեդևը Իրանում կմասնակցի Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությանըՆԱՏՕ-ն Բաքվում սկսել է ադրբեջանցի զինվորականների հետ դասընթացներԱՄՆ–ն Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետություն է արտաքսել ՀՀ քաղաքացուԿԳՄՍ նախարարն ու Եգիպտոսի դեսպանը քննարկել են նոր համատեղ ծրագրերԱդրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը հաջողությամբ շարունակվում էՀուլիսի 1-ից ներդրվում է ընտանիքների անապահովության գնահատման նոր համակարգԱրագածոտնի թեմի միասնական ժամերգությունը կկատարվի Ագարակ գյուղի Սուրբ Աստվածածին խոնարհված եկեղեցումՀայտնի են Հայաստանի լողափնյա վոլեյբոլի առաջնության հաղթողներըԳլխավոր դատախազությունը գործարկել է նոր պաշտոնական կայքըՀառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում ենՄխիթարյանի հուզիչ գրառումը Ինտերի հետ պայմանագիրը երկարաձգելուց հետո4 բալանոց երկրաշարժ է եղել Թուրքիայի արևելքումԽոշոր հրդեհ՝ Արմավիրի մարզի Բաղրամյան բնակավայրում. ժամանել է հրշեջների 4 մարտական հաշվարկԿառավարությունում քննարկվել է «Աջափնյակ» կայարանի կառուցումը, Երևանի մետրոպոլիտենի արդիականացումըԱրծրուն Հովհաննիսյանը նշանակվել է ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետԱրմեն Գյոզալյանն ազատվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնիցԵրաժշտական դպրոցների առաջին դասարանցիները վերջապես կարող են ունենալ իրենց առաջին դասագիրքը․ Շաքե Հովհաննիսյանի հեղինակած ձեռնարկը տպագրության ֆինանսավորման կարիք ունիԼույս չի լինի Երևանի և մարզերի մի շարք հասցեներում Վթարային ջրանջատում` Վայոց Ձորի մարզում հուլիսի 2-ինՏիգրան Վիրաբյանը կհամակարգի ժամանակակից արվեստի և գրահրատարակչության ոլորտները. ԿԳՄՍՆԻնչպես է Նիկոլ Փաշինյանը խորացրել ճգնաժամը. Հակոբ ԲադալյանՎերջին տարիներին մեր հարաբերությունները շատ դինամիկ զարգացում են ապրում. Վահագն Խաչատուրյանը՝ ՀՀ-ում Կանադայի դեսպանինՀուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակինԳերմանիան իր քաղաքացիներին կոչ է արել անհապաղ լքել ՌուսաստանըՓոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 2 քաղաքումՀառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են. ԿԳՄՍՆՎանում հանդիպել են հայ և թուրք գործարարներըՀայաստանի շախմատի ֆեդերացիան ներկայացրել է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներին և շախմատիստուհիներին«Ինտեր»-ը երկարաձգել է Հենրիխ Մխիթարյանի պայմանագիրը մինչև 2027 թվականի հունիսի 30-ըԵրևանում մեկնարկել է Եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի առաջին բարձրաստիճան համաժողովը՝ ուղղված ապօրինի գույքի բռնագանձմանն ու կառավարմանըԿոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում Էբոլայից մահացածների թիվը հասել է 399-իՓաշինյանը մասնակցել է ՊՊԾ կազմավորմանը նվիրված նիստին․ մի խումբ աշխատակիցներ արժանացել են պարգևների«Վանաձոր» ՔԿՀ-ի ծառայողները հայտնաբերել են ներնետված փաթեթներՀՀ-ում արդարությունը կամ արդարադատությունը հասանելի է էլիտաներին, միայն էլիտաներին՝ ովքեր ունեն փող, ովքեր ունեն կապեր, ովքեր ունեն մեզ համար անտեսանելի պատմություններ. ՓաշինյանՓաշինյանն ու Միշուստինը քննարկել են Հայաստան-ՌԴ փոխգործակցության օրակարգային հարցեր. ՀՀ կառավարությունԱռաջիկա օրերին մեզ մոտեցող ցիկլոնի մասին. Գագիկ Սուրենյան (տեսանյութ)Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր (տեսանյութ)ԵՄ-ն և Թուրքիան համաձայնության են եկել համակարգել Հարավային Կովկասում խաղաղության և բարգավաճման խթանման ջանքերը
Քննչական մարմինը ներկայացրել է Արմեն Աշոտյանի բանտային կալանքի ժամկետը 2 ամսով երկարացնելու միջնորդություն. փաստաբան
Ոտատակ ընկնողները քիչ էին, Արշակ Կարապետյանն էլ փորձում է առաջին պլանում հայտնվել. Շիրազ ԽաչատրյանՄեկնարկում է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական փառատոնըՌուբեն Ռուբինյանը բարձր է գնահատել ԵՄ-ի հետ հարաբերությունները խորացնելու ձգտումը և Հայաստան-Գերմանիա փոխգործակցությունըԻրաքցի պատգամավորի տանը ոսկե ներքնազգեստ են գտել (լուսանկար)Քաղաքացիների բնակարաններ հասնող բնական գազի սակագինը մնաց անփոփոխ. «Ազատություն»ՄԻՊ-ի միջամտությամբ ապահովվել է հացադուլ հայտարարած Հայկ Ստեփանյանի տեսակցությունը երեխաների հետՀայտնի է, թե երբ Ֆրանսիայում տեղի կունենան նախագահական ընտրություններըՀայաստանում ձկնարտադրողների գրանցման նոր կարգ կհաստատվի՝ Եվրամիություն հետագա արտահանման համար
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ նախկին տնօրենի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել. շուրջ 30 մլն դրամի վնասը վերականգնվել է
Քանաքեռ-Զեյթունի համայնքային ոստիկանները գnղության փորձ են բացահայտել (տեսանյութ)ՍԴ-ում գործի քննության ընթացքում ՔՊ-ն իրենց պաշտոններն է որոշում. Վարդևանյան
Հասարակություն

Ոչ մի լավ բան անպատիժ չի մնում կամ ինչու լավ չի աշխատում պետական ապարատը. Արսեն Թորոսյանը չի մարսում իր դեմ սկսած «արշավը»

Չեմ զարմանա եթե մեզ վաղը մեղադրեն կովիդի ժամանակ Չինաստանից թթվածնի կայաններ ինքնաթիռներով Հայաստան հասցնելու կամ Ռուսաստանից ու Վրաստանից հեղուկ թթվածին ներկրելու մեջ, չէ որ կովիդն արդեն անցել է և մեղադրողներն արդեն մաքուր թթվածնի կարիք չունեն: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Առողջապահության նախկին նախարար, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը՝ կրկին անդրադառնալով կորոնավիրուսի ժամանակ տեղի ունեցած չարաշահումների աղմկահարույց թեմային:

Նշենք, որ նախօրեին էլ նա անդրադարձել էր հակակոռուպցիոն կոմիտեի կողմից համավարակի աշխատանքների շուրջ հարուցված քրեական վարույթի շրջանակներում իրականացված գործողություններին եւ առանձնացրել իր համար կասկածելի կետեր:

«Ոչ մի լավ բան անպատիժ չի մնում կամ ինչու լավ չի աշխատում պետական ապարատը...

Կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարի շուրջ հարուցված քրեական վարույթներով վերջին օրերին տեղի ունեցող իրադարձությունները, այդ թվում ձերբակալություններն ու կալանավորումները հստակ հաղորդագրություն են ամբողջ պետական ապարատին, որ հանկարծ նախաձեռնողականություն չցուցաբերեն տարբեր հարցեր լուծելիս, որոշումներ չընդունեն, անվերջ քննարկումներ անեն տարբեր հարցերի շուրջ, իրենց լիազորությունների շրջանակներում եղած հարցերը չլուծեն, այլ միշտ թույլտվություն հարցնեն վերադասից, որովհետև վաղը կարող են հանիրավի մեղադրվել «որոշում կայացնելու համարձակություն» ունենալու համար: Մեր բազմաթիվ հայրենակիցներ են բախվել վերոշարադրյալ խնդրին, ավելին հաճախ լսել այդ չարաբաստիկ արտահայտությունը, որ «վերադասը պետք է որոշի այդ հարցի լուծումը», քանի որ ինքը վախենում է պատասխանատվությունից:

Ուրեմն, կովիդի ժամանակ ամբողջ աշխարհում կար մահճակալների դեֆիցիտ և վստահ եմ բոլորն են հիշում այն կադրերը, թե ինչպես են տարբեր զարգացած և հարուստ երկրներում կովիդով հիվանդ պացիենտները «բուժում» ստանում բժշկական կենտրոնների միջանցքներում և բակերում` բաց երկնքի տակ: Եվ որպեսզի մեր մոտ նման իրավիճակ չստեղծվի կառավարությունը որոշեց, որ ամեն ինչ անելու ենք հնարավորինս շատ մահճակալային ֆոնդ ունենալու համար, իսկ համավարակի առաջին պիկի ժամանակ առողջապահության նախարարությունում որոշվեց, որ ստեղծվելու են խմբեր, որոնք այցելելու է ԲԿ-ներ, որպեսզի արդեն իսկ թեթև պացիենտներին գրեթե հարկադրաբար դուրս գրեն` շատ ծանր պացիենտների համար ազատ մահճակալներ ապահովելու նպատակով: Մենք նաև քննադատվել ենք սրա համար, թե ինչու ենք այդ թեթև հարկադրանքը կիրառում և բազմաթիվ պացիենտներ. չէին էլ ուզում դուրս գրվել, այլ ուզում են «մինչև վերջ» ապաքինվել հենց ԲԿ-ներում։

Վստահ եմ, գրեթե ոչ մի երկրում նման մեխանիզմ չի եղել և մեր մոտ էլ կարող էր չլինել ու ոչ ոք մեզ չէր կարող հետագայում մեղադրել, թե ինչու նման բան չենք արել: Իհարկե մենք այդ դեպքում ավելի շատ ծանրացած դեպքեր կունենայինք և դժբախտաբար նաև ավելի շատ մահեր: Այդ խմբերի վրա դրված է եղել մեկ պարտականություն` իրենց բժշկական գիտելիքները օգտագործելով ապահովել հնարավորինս շատ ազատ մահճակալներ, ինչը և նրանք պատշաճ արել են:

Բայց հիմա, փաստորեն այդ խմբի բժիշկները և կովիդի բուժումը համակարգող տեղակալներից մեկը անհիմն մեղադրվում են ինչ-որ ֆինանսական վերահսկողություն պատշաճ չկատարելու մեջ: Ըստ էության, եթե չլիներ ավելի շատ կյանքեր փրկելու համար ընդունված վերոնշյալ որոշումը, չէր լինի և այսօրվա անհեթեթ մեղադրանքը:

Չեմ զարմանա եթե մեզ վաղը մեղադրեն կովիդի ժամանակ Չինաստանից թթվածնի կայաններ ինքնաթիռներով Հայաստան հասցնելու կամ Ռուսաստանից ու Վրաստանից հեղուկ թթվածին ներկրելու մեջ, չէ որ կովիդն արդեն անցել է և մեղադրողներն արդեն մաքուր թթվածնի կարիք չունեն:

Շարունակելի...»

Հիշեցնենք, որ երեկ՝ մարտի 10-ին, ԱԱԾ-ն խուզարկություն էր իրականացրել փոխքաղաքապետ Գեւորգ Սիմոնյանի աշխատասենյակում։ Նա ավելի ուշ ձերբակալվել էր։

Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի՝ Գեւորգ Սիմոնյանը, 2020-2022թթ. ընթացքում զբաղեցնելով ՀՀ առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնը, անձնական շահագրգռվածությունից ելնելով չի կատարել իր ծառայողական պարտականությունները, որի հետեւանքով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին:

Գործով կալանավորվել են Երեւանի փոխքաղաքապետ Գեւորգ Սիմոնյանը, «Մեդլայն կլինիկ» ՍՊ ընկերության տնօրեն Բաբկեն Շահումյանը, Թոքաբանության ազգային կենտրոնի դեղակայուն բաժանմունքի վարիչի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը։

Մամուլի որոշ տեղեկությունների համաձայն՝ առաջիկայում հնարավոր է, որ անձեռմխելիությունից զրկվի եւ ձերբակալվի ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը։