Փաստաբանի մեկնաբանություններն աներկբա հաստատում են մեր գործընկերոջ նկատմամբ իրականացվող անթույլատրելի քաղաքական հետապնդումը. Արսեն Բաբայան
Իրավագետ Արսեն Բաբայանն անդրադարձելէ ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանի ձերբակալությանը։
Նա մասնավորապես գրել է. «Գևորգ Պետրոսյանի նկատմամբ իրականացվող հետապնդումը քաղաքական հետապնդման դասական օրինակ է:
Գևորգ Պետրոսյանի կողմից իշխանության հասցեին հետևողական և արդարացի քննադատական գործունեությունը, տեսագրությունը և փաստաբան Րաֆֆի Ասլանյանի մեկնաբանությունները աներկբա հաստատում են մեր գործընկերոջ նկատմամբ իրականացվող անթույլատրելի քաղաքական հետապնդումը»: