Իսրայելի նախարարն Իրանը սպառնալիք է անվանել ողջ աշխարհի համար
Իրանը թշնամին է ոչ միայն Իսրայելի, այլեւ ողջ աշխարհի համար։
Այս մասին հայտարարել է Իսրայելի հետախուզության նախարար Գիլա Գամլիելը։
«Տարածաշրջանի բոլոր երկրները գտնվում են Իրանի սպառնալիքի տակ։ Իրանը ոչ միայն Իսրայելի, այլեւ ողջ աշխարհի թշնամին է։ Համաշխարհային հանրությունը պետք է բացի իր աչքերը և տեսնի, թե ինչ է կատարվում Իրանում՝ բողոքող կանայք պայքարում են իրենց իրավունքների համար»,- ասել է Գամլիելը։