Ադրբեջանում կարող է ստեղծվել Ռուսաստանի հատուկ մաքսային մարմին
Ռուսաստանի հատուկ մաքսային մարմին կարող է ստեղծվել Ադրբեջանի տարածքում՝ «Խուդատ» մեծ մթերային հանգույց ծրագրի շրջանակներում: Այս մասին ՏԱՍՍ-ին պատմել են Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայության մամուլի ծառայությունում:
«Միևնույն ժամանակ, նախատեսվում է ստեղծել հատուկ մաքսային մարմին ուղղակիորեն այս տերմինալում, ինչը թույլ կտա մաքսային գործողությունների մեծ մասն իրականացնել համապատասխան ապրանքների ժամանումից առաջ»,- ասել են գերատեսչությունից: