Սլովենիայում ամբողջությամբ անհետացել է Տրիգլավ սառցադաշտը, որը լեռան վրա գոյություն ուներ հազարավոր տարիներԱՄՆ-ում ձերբակալել են ինքնաթիռը առևանգելու և կործանելու սպառնալիքներ հնչեցրած ուղևորինԱռանց սերտիֆիկատի՝ «էկո», «բիո» և «օրգանական» բառերը անվանումներում օգտագործելն անթույլատրելի էՎրաստանում մի շարք համեմունքներում հայտնաբերվել են վտանգավոր խմբի արգելված ներկանյութերՌուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասինԷրդողանը Մակրոնին հրավիրել է մասնակցելու Թուրքիայում կայանալիք COP31-ի գագաթնաժողովինԱդրբեջանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավարը դատապարտվել է 14 տարվա ազատազրկմանՍա է հայկական մրցավարության իրական դեմքը. Նոայի արձագանքը՝ Հենրիկ Նալբանդյանի գործողություններինՆիդեռլանդների սաֆարի պարկում ընձառյուծը հոշոտել է 40 տարվա աշխատանքային փորձ ունեցող աշխատակցուհունԹուրքական և ադրբեջանական լրատվամիջոցներն արձագանքում են Սփյուռք-Փաշինյան հակադրության հոդվածինԸնտանեկան բռնության դեպքերում տուժողը չպետք է ստիպված լքի իր տունը․ ՆԳ նախարարԿԳՄՍՆ-ն ու «Որմնանկար-մոնումենտալ ժառանգություն» հիմնադրամը համագործակցության հուշագիր են ստորագրելՍաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցելՈւկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի բանակցությունները ԱՄԷ-ում նախնական պլանով կանցկացվեն նոյեմբերի 4-ինՀութիները հարվածել են Սաուդյան Արաբիայի ՊՆ շենքինՄելանյա Թրամփը հայտարարել է Ալյոշկիում հրադադարի գոտու ընդլայնման մասինԱրարատի մարզում «Opel Combo»-ն վրաերթի է ենթարկել 75-ամյա հետիոտնին․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համարՊարոն Կարապետյան, բարեկամաբար տեղեկացնում եմ, որ Ձեզ խաբել են․ ՊապոյանՄիասնական ժամերգություն կկատարվի Ղազարավանի Սուրբ Նարեկ վանքում24 ժամ ջուր չի լինիՀՀ–ում հունվար-սեպտեմբերին գյուղատնտեսության ծավալը նվազել է 4.8 տոկոսով. վիճակագրական կոմիտեՄաքուր ու զուլալ Հրազդան գետը վերածվել է ցեխաջրի․ ShamshyanԳեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել էՎլադիմիր Պուտինը Կրեմլում բանակցություններ է վարում Իրանի նախագահի հետ․ մանրամասներԹուրքիան ինտերնետի ազատության ցուցանիշով Եվրոպայում վերջինն էՀՀ խաղաղության ձգտումը համահունչ է տարածաշրջանի մյուս երկրների նպատակներին․ Իտալիայում ՀՀ դեսպանՀաքերները հարձակվել են Իտալիայի խորհրդարանի համակարգչային համակարգերի վրա. տուժել է նաև Ջորջա Մելոնիի փոստըՔասախ գյուղում գnղություններ կատարած տղամարդը կալանավորվել էՌուսաստանը դեռ չի քննարկում, թե ով կներկայացնի Եվրոպան Ուկրաինայի շուրջ բանակցություններում․ Ուշակով«Telegram» և «WhatsApp» հավելվածներում ստեղծվել են կեղծ օգտահաշիվներ․ ԲԸՏՄՀիբրիս և խուցպա․ կառավարության փաստացի պետի հանդգնությունն ու սպասվող վախճանը․ քաղաքագետՆիդերլանդների ԱԳ նախարարը ծանոթացել է հայկական ծաղիկների արտահանման հնարավորություններինՄեծ Բրիտանիան և Լեհաստանը համատեղ զորավարժություններ կսկսեն Բալթիկ ծովումԵվրոպան դեռ չի մասնակցում ուկրաինական հակամարտության շուրջ բանակցություններին. ՊեսկովԼավրովը ռուսական դիզվառելիքի գործարքը ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև համարել է գործնական պայմանավորվածությունՉինական ընկերությունները խզում են Մբապեի հետ գովազդային պայմանագրերըՀայաստան կժամանի Սլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարըՀայկավանի 20-ամյա բնակչուհու տնից հшփշտակել են 16 հազար ԱՄՆ դոլար, ոսկյա զարդեր և բջջային հեռախոսՔՏՀԱՏՄ ղեկավարի անունով ստեղծվել են կեղծ օգտահաշիվներԳազատար է վնասվել. մի շարք հասցեներում գազ չի լինիԱդրբեջանը ՌԴ-ի համար կայուն և հուսալի գործընկեր է բազմաթիվ ոլորտներում․ ՊուտինԳևորգ Թադևոսյանն ըմբշամարտի աշխարհի առաջնությանը բրոնզե մեդալ է նվաճելՀՀ–ում հունվար–սեպտեմբերին գյուղատնտեսության ծավալը նվազել է 4.8 %–ով. վիճակագրությունՄեղադրական վերդիկտ՝ դատավորին վիրավորելու համար մեղադրվող փաստաբան Ա.Ս.-ի նկատմամբՀայաստան կժամանի Սլովենիայի Հանրապետության արտաքին և եվրոպական գործերի նախարարըԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից վերջին տարիներին մենք ստացել ենք շուրջ 56 մլրդ դրամ շահաբաժին. ՏԿԵ փոխնախարարԷկոպարեկները հայտնաբերել են վնասվածք ստացած եղեգնակատու (տեսանյութ)TRIPP պայմանագիրը կարելի է վավերացնել միայն այն բանից հետո, երբ ՀՀ կառավարությունը ներկայացնի երեք երաշխիք. ԶուրաբյանԱՄՆ ռազմածովային ուժերն ավելացրել են Իրանի մերձակայքում տեղակայված մարտական նավերի թիվը
Բաքվի դատավճիռը հերքում է ինքն իրեն. Հայ դատի կենտրոնական խորհրդի հատուկ զեկույցը
Տնտեսություն

Սամվել Ալեքսանյանի ընտանիքից և նրան պատկանող ընկերություններից Աննա Հակոբյանի հիմնադրամին նվիրաբերվել է 230.000 դոլար, իսկ Կառավարությունը 8,5 մլն դոլարի արտոնություն է տվել «Ալեքս Տեքստիլ»-ին

Սամվել Ալեքսանյանի ընտանիքի և նրանց պատկանող ընկերությունների կողմից «Իմ քայլը» հիմնադրամին հրապարակային նվիրաբերվել է 88․100․000 ՀՀ դրամ կամ շուրջ 230․000 ԱՄՆ դոլար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը:

Ղազարյանի գրառումը՝ ստորև.

«Վերացված» համակարգային կոռուպցիան` ադրբեջանա-թուրքական հեղափոխությունից հետո

2018 թվականի ադրբեջանա-թուրքական հեղափոխության ժամանակաշրջանում հրապարակային կոչեր էին հնչում, որ մարդիկ գնումներ չանեն «YerevanCity» սուպերմարկետների ցանցից՝ հաշվի առնելով դրա սեփականատեր Սամվել Ալեքսանյանի ՀՀԿ խմբակցության պատգամավոր լինելու հանգամանքը։

Հիմա այլևս 2023 թվական է, ադրբեջանա-թուրքական հեղափոխությունից անցել է հինգ տարի։

2023 թվականի մարտի 8-ին Սամվել Ալեքսանյանի դուստրը, «ԱԼԵՔՍ ՏԵՔՍՏԻԼ» ընկերության հիմնադիր, գործադիր տնօրեն Աստղիկ Ալեքսանյանը, մասնակցել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ` Աննա Հակոբյանի կողմից կազմակերպված «Հնարավորություններ և խոչընդոտներ․ կանանց տեղն ու դերը Հայաստանում» համաժողովին և ելույթ է ունեցել բիզնեսում կանանց դերի կարևորությանը վերաբերող պանելային քննարկման ժամանակ։

Պանելային քննարկմանը մեջբերվել են վարչապետի խոսքերը, որ կանայք ՀՀ բնակչության մեծամասնությունն են, և նրանց հսկայական պոտենցիալը լիարժեք չօգտագործել՝ նշանակում է լինել անհեռատես:

Դրա հաջորդ օրը, 2023 թվականի մարտի 9-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ տեղի ունեցած ՀՀ կառավարության նիստում, ընդունվել է թիվ 304-Ա որոշումը, որով 3 280 053 415 ՀՀ դրամի (մոտ 8,5 մլն ԱՄՆ դոլարի) արտոնություն է տրվել «ԱԼԵՔՍ ՏԵՔՍՏԻԼ» ընկերությանը ոչ թե սարքավորումներ, այլ արտադրության համար հումք և նյութեր ներմուծելու համար (այդ թվում՝ Թուրքիայից)։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ ղեկավարությամբ գործող «Իմ քայլը» հիմնադրամին 2019 թվականի ընթացքում, ի թիվս այլի, կատարվել են հետևյալ նվիրատվությունները․

«Ալեքս Հոլդինգ» ՍՊԸ 33,600,000,

Սամվել Ալեքսանյանի դուստրն առանձին նվիրաբերել է 10,000,000 դրամ,

«Երևանի սիթի» սուպերմարկետների ցանց 34,500,000,

Գործարար Սամվել Ալեքսանյանի դուստրը՝ Լուսինե Ալեքսանյանն էլ հիմնադրամին նվիրաբերել է 10․000․000 ՀՀ դրամ:

Ընդհանուր առմամբ Սամվել Ալեքսանյանի ընտանիքի և նրանց պատկանող ընկերությունների կողմից «Իմ քայլը» հիմնադրամին հրապարակային նվիրաբերվել է (հաշվի չառնելով անանուն նվիրատուներին, որոնց մեջ նույնպես կարող են լինել այդ ընտանիքից նվիրատվություններ) 88․100․000 ՀՀ դրամ կամ շուրջ 230․000 ԱՄՆ դոլար։

Գործարարներին հնարավոր չէ մեղադրել, որ նրանք կարողանում են կողմնորոշվել իրավիճակներում՝ իրենց բիզնեսը զարգացնելու համար։ Նրանք օգտվում են այն կոռուպցիոն հնարավորություններից ու մեխանիզմներից, որոնք գոյություն ունեն երկրում։ Ավելի մեծ կոռուպցիա Հայաստանում, քան այն ինչը ստեղծել է Նիկոլ Փաշինյանն ու նրա ընտանիքը, երբևէ չի եղել»,- գրել է Ղազարյանը: