Եթե բանակն ու ժողովուրդը միասնական են` նրանք անպարտելի են. Սեյրան Օհանյան
Բավականին լուրջ աշխատանքեր են իրականացվել բանակ-հասարակություն կապի ամրապնդման ուղղությամբ:
Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ ՊՆ նախարար Սեյրան Օհանայանը:
Նրա խոսքով` վերջին երկու տարիներին բավականին լուրջ աշխատանք է տարվել արատավոր բարքերի դեմ պայքարելու ուղղությամբ, որպեսզի բանակ զորակոչվող նորակոչիկի դաստիարակության մեջ զորամասերի հրամանատարները շատ ջանքեր չթափեն:
«Յուրաքանչյուր ընտանիքից մենք սեփական դեսպանն ունենք զինված ուժերում ծառայող` իրենց որդիների տեսքով, և ժողովրդից թաքցնելու ոչինիչ չունենք: Այնտեղ, որտեղ բանակն ու ժողովուրդը միասնական են, նրանք անպարտելի են և դա է համաժողովրդական բանակի ստեղծման հիմքը»,- նկատեց պաշտպանության նախարարը:
Սեյրան Օհանյանի խոսքով՝ ՀՀ ԶՈՒ գործունեության ամենակարևոր ուղղություններից մեկը մարտունակության ապահովումն է, ինչպես նաև առաջին գծում մարտական խնդիրների իրականացումը: