Սլովենիայում ամբողջությամբ անհետացել է Տրիգլավ սառցադաշտը, որը լեռան վրա գոյություն ուներ հազարավոր տարիներԱՄՆ-ում ձերբակալել են ինքնաթիռը առևանգելու և կործանելու սպառնալիքներ հնչեցրած ուղևորինԱռանց սերտիֆիկատի՝ «էկո», «բիո» և «օրգանական» բառերը անվանումներում օգտագործելն անթույլատրելի էՎրաստանում մի շարք համեմունքներում հայտնաբերվել են վտանգավոր խմբի արգելված ներկանյութերՌուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասինԷրդողանը Մակրոնին հրավիրել է մասնակցելու Թուրքիայում կայանալիք COP31-ի գագաթնաժողովինԱդրբեջանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավարը դատապարտվել է 14 տարվա ազատազրկմանՍա է հայկական մրցավարության իրական դեմքը. Նոայի արձագանքը՝ Հենրիկ Նալբանդյանի գործողություններինՆիդեռլանդների սաֆարի պարկում ընձառյուծը հոշոտել է 40 տարվա աշխատանքային փորձ ունեցող աշխատակցուհունԹուրքական և ադրբեջանական լրատվամիջոցներն արձագանքում են Սփյուռք-Փաշինյան հակադրության հոդվածինԸնտանեկան բռնության դեպքերում տուժողը չպետք է ստիպված լքի իր տունը․ ՆԳ նախարարԿԳՄՍՆ-ն ու «Որմնանկար-մոնումենտալ ժառանգություն» հիմնադրամը համագործակցության հուշագիր են ստորագրելՍաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցելՈւկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի բանակցությունները ԱՄԷ-ում նախնական պլանով կանցկացվեն նոյեմբերի 4-ինՀութիները հարվածել են Սաուդյան Արաբիայի ՊՆ շենքինՄելանյա Թրամփը հայտարարել է Ալյոշկիում հրադադարի գոտու ընդլայնման մասինԱրարատի մարզում «Opel Combo»-ն վրաերթի է ենթարկել 75-ամյա հետիոտնին․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համարՊարոն Կարապետյան, բարեկամաբար տեղեկացնում եմ, որ Ձեզ խաբել են․ ՊապոյանՄիասնական ժամերգություն կկատարվի Ղազարավանի Սուրբ Նարեկ վանքում24 ժամ ջուր չի լինիՀՀ–ում հունվար-սեպտեմբերին գյուղատնտեսության ծավալը նվազել է 4.8 տոկոսով. վիճակագրական կոմիտեՄաքուր ու զուլալ Հրազդան գետը վերածվել է ցեխաջրի․ ShamshyanԳեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել էՎլադիմիր Պուտինը Կրեմլում բանակցություններ է վարում Իրանի նախագահի հետ․ մանրամասներԹուրքիան ինտերնետի ազատության ցուցանիշով Եվրոպայում վերջինն էՀՀ խաղաղության ձգտումը համահունչ է տարածաշրջանի մյուս երկրների նպատակներին․ Իտալիայում ՀՀ դեսպանՀաքերները հարձակվել են Իտալիայի խորհրդարանի համակարգչային համակարգերի վրա. տուժել է նաև Ջորջա Մելոնիի փոստըՔասախ գյուղում գnղություններ կատարած տղամարդը կալանավորվել էՌուսաստանը դեռ չի քննարկում, թե ով կներկայացնի Եվրոպան Ուկրաինայի շուրջ բանակցություններում․ Ուշակով«Telegram» և «WhatsApp» հավելվածներում ստեղծվել են կեղծ օգտահաշիվներ․ ԲԸՏՄՀիբրիս և խուցպա․ կառավարության փաստացի պետի հանդգնությունն ու սպասվող վախճանը․ քաղաքագետՆիդերլանդների ԱԳ նախարարը ծանոթացել է հայկական ծաղիկների արտահանման հնարավորություններինՄեծ Բրիտանիան և Լեհաստանը համատեղ զորավարժություններ կսկսեն Բալթիկ ծովումԵվրոպան դեռ չի մասնակցում ուկրաինական հակամարտության շուրջ բանակցություններին. ՊեսկովԼավրովը ռուսական դիզվառելիքի գործարքը ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև համարել է գործնական պայմանավորվածությունՉինական ընկերությունները խզում են Մբապեի հետ գովազդային պայմանագրերըՀայաստան կժամանի Սլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարըՀայկավանի 20-ամյա բնակչուհու տնից հшփշտակել են 16 հազար ԱՄՆ դոլար, ոսկյա զարդեր և բջջային հեռախոսՔՏՀԱՏՄ ղեկավարի անունով ստեղծվել են կեղծ օգտահաշիվներԳազատար է վնասվել. մի շարք հասցեներում գազ չի լինիԱդրբեջանը ՌԴ-ի համար կայուն և հուսալի գործընկեր է բազմաթիվ ոլորտներում․ ՊուտինԳևորգ Թադևոսյանն ըմբշամարտի աշխարհի առաջնությանը բրոնզե մեդալ է նվաճելՀՀ–ում հունվար–սեպտեմբերին գյուղատնտեսության ծավալը նվազել է 4.8 %–ով. վիճակագրությունՄեղադրական վերդիկտ՝ դատավորին վիրավորելու համար մեղադրվող փաստաբան Ա.Ս.-ի նկատմամբՀայաստան կժամանի Սլովենիայի Հանրապետության արտաքին և եվրոպական գործերի նախարարըԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից վերջին տարիներին մենք ստացել ենք շուրջ 56 մլրդ դրամ շահաբաժին. ՏԿԵ փոխնախարարԷկոպարեկները հայտնաբերել են վնասվածք ստացած եղեգնակատու (տեսանյութ)TRIPP պայմանագիրը կարելի է վավերացնել միայն այն բանից հետո, երբ ՀՀ կառավարությունը ներկայացնի երեք երաշխիք. ԶուրաբյանԱՄՆ ռազմածովային ուժերն ավելացրել են Իրանի մերձակայքում տեղակայված մարտական նավերի թիվը
Բաքվի դատավճիռը հերքում է ինքն իրեն. Հայ դատի կենտրոնական խորհրդի հատուկ զեկույցը
Տնտեսություն

Ավտոմեքենաների ներմուծման և արտահանման ոլորտում պետությունից ավելի քան 406մլն դրամ է հափշտակվել․ մեկ անձ կալանավորվել է

ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթով փաստական տվյալներ են ձեռք բերվել թեթեւ մարդատար ավտոմեքենաների մանրածախ վաճառքով զբաղվող 3 ՍՊ ընկերությունների գործունեությունը փաստացի ղեկավարող եւ փաստացի սեփականատեր անձի կողմից, ընկերության տնօրենի եւ ընկերության 100% մասնակցի հետ ձեռք բերված նախնական համաձայնության արդյունքում, խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու դեպքի վերաբերյալ։ Այդ առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախաձեռնվել է քրեական նոր վարույթ։

Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ նշված երկու վարույթները միացվել են, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գործերի քննության վարչությունում:

Իրականացված մեծածավալ վարույթային եւ ապացուցողական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Տ.Հ.-ն, լինելով պետական գրանցում ստացած, թեթեւ մարդատար ավտոմեքենաների մանրածախ վաճառքով զբաղվող «Ավտոներկրողներ» եւ «Ավտոներկրողների միություն» ՍՊԸ-ների գործունեությունը փաստացի ղեկավարող անձ եւ փաստացի սեփականատեր, 2020-2023թթ․ ընթացքում խարդախությամբ, այն է՝ խաբեության եղանակով, ՀՀ պետական բյուջեից ավելացված արժեքի հարկի միասնական հաշվին առաջացրել է 3.868.108.776 դրամի չափով դեբետային գումար, որից 2021-2022թթ. ընթացքում փաստացի հափշտակել է առանձնապես խոշոր չափերի՝ 406.596.400 ՀՀ դրամ:

Մասնավորապես, Տ․Հ․-ն, նպատակադրվելով պետությունից խաբեությամբ՝ իրական փաստերը խեղաթյուրելով, կատարել առանձնապես չափերով հափշտակություն, նշված ՍՊ ընկերությունների գործունեությունը կազմակերպել է այնպես, որ ֆիզիկական անձանց համար հնարավորություն է ընձեռվել իրենց ֆինանսական միջոցներով արտերկրից տրանսպորտային միջոցների ձեռքբերումն իրականացնել հիշյալ ընկերությունների անվամբ։ Դրա արդյունքում շահեկան վիճակ է ստեղծվել թե΄ ֆիզիկական անձանց, թե΄ ընկերության համար:

Մասնավորապես՝ նման մեխանիզմի կիրառմամբ ֆիզիկական անձը տրանսպորտային միջոցի մաքսազերծման համար անհամեմատ քիչ հարկեր է վճարել պետությանը, իսկ ընկերության համար հնարավորություն է ստեղծվել փաստացի իր գործունեության արդյունքում չառաջացած, ֆիզիկական անձանց կողմից, նրանց միջոցներով ձեռք բերված եւ ՀՀ ներմուծված տրանսպորտային միջոցներն արտերկրում վաճառելու արդյունքում հետ ստանալ տրանսպորտային միջոցի մաքսազերծման համար փաստացի ֆիզիկական անձանց կողմից վճարված ԱԱՀ-ի դեբետագրված գումարները, որոնք ֆիզիկական անձանց կողմից կատարված լինելու պայմաններում վերադարձման ենթակա չեն:

Այս համաձայնության շրջանակներում, որոշակի միջնորդավճարի դիմաց, հիշյալ ընկերությունների կողմից ֆիզիկական անձանց տրված լիազորագրերի հիման վրա, 2020-2022թթ․ ընթացքում առավելապես փաստացի ֆիզիկական անձանց կողմից տարբեր երկրներից հիշյալ ընկերությունների անվամբ ներկրվել են ընդհանուր շուրջ 7452 տրանսպորտային միջոց։ Նպատակ ունենալով ներկրված տրանսպորտային միջոցների իրացումից խարդախության եղանակով ստանալ հանցավոր օգուտ՝ «Ավտոներկրողներ» եւ «Ավտոներկրողների միություն» ՍՊ ընկերությունների անվամբ ներկրած եւ փաստացի ֆիզիկական անձանց պատկանող 3433 տրանսպորտային միջոցներներն արտահանվել են ԵԱՏՄ երկրներ:

Վաճառքի գործընթացում ավտոմեքենաների գները նշվել են ձեռքբերման գնից պակաս՝ այդ կերպ խեղաթյուրելով գործարքի իրական շահառուի, վաճառքի իրական գների տվյալները: Հիշյալ գործողությունների արդյունքում «Ավտոներկրողներ» ՍՊ ընկերության կողմից ՀՀ ՊԵԿ ներկայացված շահութահարկի հաշվետվություններում արհեստականորեն առաջացել է 5.699.228.401 ՀՀ դրամի չափով հարկային վնաս, իսկ «Ավտոներկրողներ» ու «Ավտոներկրողների միություն» ՍՊ ընկերությունների ձեւական արտահանումից հարկային հաշվեկշռում 2020-2023թթ․ ընթացքում ձեւավորվել են վերադարձման ենթակա՝ 3.868.108.776 դրամի չափով ԱԱՀ-ի դեբետային գումարներ:

Այնուհետեւ ԱԱՀ-ի դեբետային գումարի հափշտակությունն ավարտին հասցնելու նպատակով «Ավտոներկրողներ» ՍՊ ընկերության անվամբ 02.04.2021-16.11.2022թ. ընթացքում ՀՀ ՊԵԿ են ներկայացվել պարզեցված ընթացակարգով` յուրաքանչյուր դեպքում մինչեւ 40մլն. ՀՀ դրամի սահմաններում, դեբետագրված ԱԱՀ-ի գումարները վերադարձնելու 12 դիմում, որոնց հիմքով այդ ընթացքում «Ավտոներկրողներ» ՍՊ ընկերության բանկային հաշվին փոխանցվել է 406.596.400 ՀՀ դրամ։ Այդ կերպ խարդախությամբ հափշտակվել է պետությանը պատկանող առանձնապես խոշոր չափով նշված գումարը։

Ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա 2023թ․ մարտի 9-ին քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին՝ հիշյալ ընկերությունների փաստացի սեփականատիրոջ եւ գործունեությունը ղեկավարած անձի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որը դատախազի կողմից բավարարվել է, եւ անձին ներկայացվել է մեղադրանք:

Նույն օրը որոշում է կայացվել՝ հիշյալ անձին ձերբակալելու մասին, եւ միջնորդություն է ներկայացվել դատարան՝ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել է։

Նախաքննությունը շարունակվում է: