Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել
Ճապոնիայի հյուսիսում 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել.
Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Օբիհիրո քաղաքից 60 կմ հարավ, որտեղ կա մոտ 173 հազար բնակչություն։
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։