Դանիլովը խոսել է Վրաստանի և Մոլդովայի տարածքների վերադարձի մասին
Մոլդովայի և Վրաստանի ինքնիշխան տարածքների վերադարձն անհրաժեշտ հիմք է կայուն խաղաղության երաշխավորման համար, ասել է Ուկրաինայի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Օլեքսի Դանիլովը։
«Ոչ միայն Ուկրաինայի տարածքային ամբողջականության վերականգնումը, այլև Մոլդովայի և Վրաստանի ինքնիշխան տարածքների վերադարձը անհրաժեշտ հիմք է Եվրոպայում կայուն խաղաղության և զարգացման երաշխավորման համար»,- գրել է Դանիլովը Twitter-ում։
«Եթե մենք չվերջացնենք այս պատերազմը, մեր թոռներն ու ծոռները պետք է վերջ տան դրան»,-նշել է նա։