Խաղաղ իրավիճակը մեզ համար հարաբերական է. Սեյրան Օհանյան
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը 2015 թվականը որակեց ձեռքբերումների և դիրքերի ամրապնդման տարի:
Նրա խոսքով` տարին բավականին լարված էր և հակառակորդի կողմից եղան հրադադարի խախտման դեպքեր ու ոտնձգություններ, որոնք արտահայտվել են դիվերսիոն գործողություններով ու կրակոցներով: Հակառակորդն օգտագործել է ականանետների 60, 82, 120 մմ-անոց ռեակտիվ համազարկային համակարգեր, հրանոթներ և նույնիսկ տանկային կրակոցներ:
«Մենք կարողացել ենք զինված դիմակայության միջոցով զսպել հակառակորդի դիվերսիոն գործողությունները, ոչ միայն պաշտպանական մարտերի ժամանակ, այլև կանխարգելիչ գործողություններով` ապահովելով խաղաղ իրավիճակ սահմաններում: Չնայած որ խաղաղ իրավիճակը մեզ համար հարաբերական է. ինչպես ընդունված է ասել, ոչ պատերազմական ու ոչ էլ խաղաղ իրավիճակ»,- ասաց նախարարը: