Պատգամավորից՝ ՍԴ դատավոր․ ինչպես է փոխվել Վլադիմիր Վարդանյանի ունեցվածքը․ «Ժողովուրդ»ՔՊ–ում Պապոյանից ու Թորոսյանից պարզաբանում են պահանջելու. «Հրապարակ»«Որ խելքներդ չի հասնում, ծպտուն մի հանեք. մի՛ խոսացեք՝ դժվար ա՞». Փաշինյանն օդերով է հանել նորելուկներին. «Իրավունք»ՔՊ-ում քննարկվում է Ավետ Կոնջոյանին և Հայկ Սարգսյանին կուսակցությունից հեռացնելու հարցը․ «Ժողովուրդ» Ռազմաբազան ՝ պահեստ. «Հրապարակ»Ո՞վ է հայկին «դուխաթափ» արել. «Իրավունք»Մանվել Փարամազյանը Առուշ Առուշանյանի հետքերով է գնում. «Հրապարակ»Գրատախտակի գնացած պատգամավորը այլ կուսակցությունից է ՔՊ գնացել․ «Ժողովուրդ»Թուրքական բանակի հրամանատարներ ու զինվորներ են տեղափոխվել Ադրբեջան՝ համատեղ զորավարժության համարԷդուարդ Թոփչյանը և կինը` իրավապահների ուշադրության կենտրոնում. «Հրապարակ»Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է ԳերմանիաԹրամփ․ Իրանի հետ պատերազմում սկսվել է բեկումնային փուլԳերմանիայի զինված ուժերը կպաշտպանեն Լատվիայի օդային տարածքը Սեյմի ընտրությունների ընթացքումԳագիկ Խաչատրյանին վիրահատած գերմանացի բժիշկը ժամանում է Հայաստան՝ կալանավայրում նրան տեսակցելուՓաշինյանի քաղաքականությունը Արցախի քաղաքական և պետական ժառանգության վերացման գործընթաց է․ ՀակոբյանՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը քննադատել է Բաքվի միջոցառմանը եվրոպացի պաշտոնյաների մասնակցությունըՌԴ ՊՆ․ Չեռնոմորսկի նավահանգստում հարված է հասցվել ռազմական բեռ տեղափոխող նավիՎլադիմիր Պուտինը երկարաձգել է պարենային էմբարգոնԼեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը կժամանի ՈւկրաինաՍեպտեմբերի 19-ից Երևանի օդանավակայանի խաչմերուկում երթևեկության փոփոխություն կլինիԿարծիք կա, որ TRIPP-ը նպատակ ունի դուրս մղել Չինաստանին և Ռուսաստանին Հարավային Կովկասից. ՀՀ-ում Իրանի դեսպանԻրանի հետախուզության նախարարությունը խոստացել է գտնել սուննի քարոզչի սպանության մեղավորներինՖրանկֆուրտում մեկ շաբաթվա ընթացքում երրորդ անգամ պայթյուններ են որոտացելԻսրայելի ընդդիմության առաջնորդը պահանջել է մինչև ընտրությունները կասեցնել 12 նոր դեսպանների նշանակումըԿրկնակի վրաերթ՝ Արմավիրի մարզում․ հետիոտնը տեղում մահացել էՌումինիայի նախագահը վարչապետի պաշտոնում առաջադրել է եվրապատգամավոր Զիգֆրիդ ՄուրեշանինՔննարկվել են պաշտպանության ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցությանը վերաբերող հարցեր«Ապրելու երկիր» կուսակցությունը Մարտունի համայնքում ևս կմասնակցի ՏԻՄ ընտրություններինՄիկոյան փողոցում վիճաբանության ժամանակ 59-ամյա տղամարդը գազային ատրճանակ է գործադրել«Պաշտոնյաների աշխատավարձերը կբարձրանան, իսկ աղքատության մակարդակը չի նվազել»․ ԴանիելյանԿԲ-ն զգուշացնում է․ հանդես են գալիս արժեթղթերի ձեռքբերման կեղծ առաջարկովՓաշինյանը քննարկել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը Ձորափի ռեստորաններից մեկի մոտ վիճաբանությունն ավարտվել է ատրճանակի հայտնաբերմամբ Հայաստանի շախմատի հավաքականները հաղթանակով են մեկնարկել օլիմպիադայի երկրորդ փուլը Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացունՓաշինյանը ՏԿԵ նախարար Խուդաթյանին Պեկին է գործուղում TRIPP-ի և այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» միջև բովանդակային որևէ տարբերություն չկա. թուրքագետ Հայաստանի նախկին արտգործնախարարը նախազգուշացրել է պետականությանը սպառնացող վտանգների մասին Ռուբինյանը դասային աստիճան է շնորհել Փաշինյանը կարևորել է Հայաստանի և Բրազիլի միջև հարաբերությունների զարգացումը Ղազախստանում մեկնարկել է «Ռուբեժ-2026» զորավարժության երկրորդ փուլը. ՀԱՊԿ-ից մանրամասնում են «Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները բացահայտել են ներնետման դեպք Դավթաշենի կամրջի տակ կիսաքայքայված դի է հայտնաբերվելՀայկական ծագման ապրանքների արտահանումը հունվար-հուլիս ամիսներին դեպի ԵՄ աճել է 72,9 տոկոսով․ ՊապոյանԿմեծացվի պետական կառավարման համակարգի արդյունավետությունն ու թափանցիկությունըՇվեդիայի վարչապետը հրաժարական է տվելԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, իսկ կամրջի վրա՝ նրան պատկանող «բարսետկան»Քննարկվել են ՀՀ կառավարության նոր ծրագրի առաջնահերթությունները կրթության ոլորտումԴատարանը պարտավորեցրել է Մբապեին 60 հազար եվրո վճարել ՊՍԺ-ին. հայտնի են մանրամասներըՌուսաստանն ու Ուկրաինան զոհված զինծառայողների մարմինների հերթական փոխանակումն են իրականացրել

Նիկոլին շարունակում են օգտագործել, որովհետև նա չգիտի, թե ինչպե՞ս համագործակցել ՀԱՊԿ-ի հետ՝ ի շահ Հայաստանի. Արտակ Զաքարյան

Եթե անվտանգության և ռազմա-տեխնիկական համագործակցության առումով խնդիր ունեցող Հայաստանը, 2018թ–ին Նիկոլի թեթև ձեռքով հետ կանչեց դեռևս երկու տարի պաշտոնավարման իրավունք ունեցող ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին, ապա ինչո՞ւ պետք է չհրաժարվեր նաև գլխավոր քարտուղարի տեղակալի ռոտացիոն քվոտայից: Այս մասին ֆեյսբուքում գրել ՀՀ նախկին ՊՆ փոխնախարար Արտակ Զաքարյանը:

«Նիկոլին իշխանության բերողներին պետք են ՀԱՊԿ-ի դեմ պայքարող դերակատարներ, որովհետև ՀԱՊԿ-ը հեղինակազրկելն ու քանդելն արևմուտքի ռազմավարական նպատակներից մեկն է: Նիկոլին շարունակում են օգտագործել նաև այս հարցում, որովհետև տեսնում են, որ նա իրականում չգիտե, թե ինչպե՞ս համագործակցել բարդ ՀԱՊԿ-ի հետ՝ ի շահ Հայաստանի:

Ակնհայտ է, որ ՀԱՊԿ-ի հետ խուլ հակամարտության մեջ մտած Հայաստանը, այլ տեղերից չունի առաջարկվող այլընտրանքներ: ՆԱՏՕ-ում Հայաստանին չեն սպասում, կամ եթե ապագայում սպասում են, ապա միայն Թուրքիայի հովանու տակ: ՀԱՊԿ-ի հետ թել առ թել կապերը խզող կապիտուլյանտների Հայաստանն այդ կերպ իր աստիճանական հեռացումն է ցուցադրում Ռուսաստանից՝ դիմացը ոչ մեկից ոչինչ չստանալով:

Նիկոլը Հայաստանը տանում է դեպի վճռական մենակի կարգավիճակ: Այսպես շարունակելու պարագայում, աշխարհում չի գտնվելու մի երկիր կամ կազմակերպություն, որը վճռականորեն կկանգնի Հայաստանի կողքին: Նույնիսկ մեր բարեկամ Ռուսաստանը կամ Ֆրանսիան պատրաստ չեն պաշտպանել Հայաստանի շահերը, որովհետև տեսնում են, որ Հայաստանն ինքը չի պաշտպանում իր ակնհայտ շահերը: Սա Ադրբեջանին լրացուցիչ հնարավորություն է տալու Թուրքիայի հետ մեկտեղ, ուժի միջոցով կամ առանց ուժի կիրառման, վերջնականապես ազատվել Հայաստանից ու հայկական հարցից:

Նիկոլը նման է մի երեխայի, որը չիմանալով թե ինչպես են խաղում խաղալիքներով՝ քանդում և փչացնում է դրանք: Այդպես նա վարվեց Արցախյան հարցի հետ, այդպես նա վարվեց Հայոց Բանակի հետ, այդպես է նա վարվում միջազգային հարաբերություններում, այդպես է նա վարվում Հայաստանի պետական կառավարման համակարգի հետ, այդպես է վարվել հայ հասարակության հետ, հայ եկեղեցու հետ և այլն:

Կառուցելու, ստեղծելու, արարելու, բարեկամանալու, վստահություն ստեղծելու, բարի համբավ ձեռք բերելու շնորհք չունեցող Նիկոլը՝ Հայաստանն ու հայ ժողովրդին դարձնում է համաշխարհային իզգոյ, գլխացավանք, իսկ հայկական պետականությունը վերածել է համաշխարհային քաղաքական քարտեզի ավելորդ գոյացություն, որը կայուն գործընկերոջից վերածվելու է բոլորին խանգարող անվստահելի միավորի:

Պատերազմ ստանալու, ներքին և արտաքին հակամարտություններ բստրելու, ինչպես նաև մանիպուլյացիաների պոպուլիստ վարպետը՝ հենվելով հասարակության` քաղաքականապես անգիտակից խավի վրա, քոռ դանակով դանդաղ մորթում է հենց այդ խավի և նրանց երեխաների վաղվա օրը:

Ի՞նչ եք կարծում, Լևոն Տեր-Պետրոսյանը չէ՞ր հասկանում ինչ է անում, երբ անդամակցում էր ՀԱՊԿ-ին: Ռոբերտ Քոչարյանն ինչու՞ էր ռազմա-տեխնիկական հարաբերություներ կառուցում ՀԱՊԿ-ի հետ: Սերժ Սարգսյանը ինչպե՞ս էր կարողանում զարգացնել և խորացնել ՀԱՊԿ-ի հետ ռազմա-տեխնիկական և ռազմա-քաղաքական հարաբերություններն ի շահ Հայաստանի պաշտպանունակության և անվտանգության: Այդ ինչպե՞ս եղավ, որ հենց Նիկոլի ժամանակ ՀԱՊԿ-ը դարձավ վատը և անօգուտ:

ՀԱՊԿ-ը հեշտ կառույց չէ, և մեզ համար միշտ դժվար է եղել այնտեղ առաջ տանել մեր շահերը: Կրկնում եմ՝ դժվար էր, բայց հնարավոր և օգտակար: ՀԱՊԿ-ից քայլ առ քայլ հեռանալով մենք ՀԱՊԿ-ի անդամ երկրներից ոչ մեկին վնաս չենք տալու, բայց որ Նիկոլը Հայաստանին ևս մեկ վնաս է հասցնելու՝ դրանում կարող եք չկասկածել»,-գրել է նա: