Արաբական երկրներն ու Իսրայելը պայման են դրել Ռուսաստանի առաջ
Սաուդյան Արաբիայի, Իսրայելի և ԱՄԷ-ի պաշտոնյաները փորձում են համոզել Ռուսաստանին զինտեխնիկա չուղարկել Իրան, քանի որ վախենում են, որ իրենց դաշինքը կփոխի ուժերի հավասարակշռությունը Մերձավոր Արևելքում, գրում են իրանական լրատվամիջոցները։
Արաբ դիվանագետները ռուս պաշտոնյաներին ասել են, որ Իրանին անհրաժեշտ սպառազինությունը կփոխի հավասարակշռությունը Պարսից ծոցի տարածաշրջանում:
Արաբ դիվանագետները Ռուսաստանին խնդրում են հետաձգել Իրանին զենքի վաճառքը: