Այդ դեպքում Հայաստանին էլ տվեք զենք, ինչպես՝ Ուկրաինային. Սերժ Թանկյանը քննադատել է Ադրբեջանի նկատմամբ ԱՄՆ դիրքորոշումը
«System of a Down» խմբի մենակատար Սերժ Թանկյանը քննադատել է Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ չկիրառելու ԱՄՆ քաղաքականությունը: Թանկյանն այդ կապակցությամբ գրառում է արել Twitter-ի իր միկրոբլոգում.
«Դա խնդիր է, եթե դուք չեք պատրաստվում պատժել բռնապետի գլխավորած ահաբեկչական պետությանը, որովհետև նա նավթ է վաճառում Եվրոպային կամ Իրանի դեմ Իսրայելի համար բազաներ ունի: Սա Ալիևին ինքնավստահություն է տալիս իրականացնելու էթնիկ զտումների իր ծրագիրը: Այդ դեպքում Հայաստանին էլ տվեք զենք, ինչպես՝ Ուկրաինային»: