Պատգամավորից՝ ՍԴ դատավոր․ ինչպես է փոխվել Վլադիմիր Վարդանյանի ունեցվածքը․ «Ժողովուրդ»ՔՊ–ում Պապոյանից ու Թորոսյանից պարզաբանում են պահանջելու. «Հրապարակ»«Որ խելքներդ չի հասնում, ծպտուն մի հանեք. մի՛ խոսացեք՝ դժվար ա՞». Փաշինյանն օդերով է հանել նորելուկներին. «Իրավունք»ՔՊ-ում քննարկվում է Ավետ Կոնջոյանին և Հայկ Սարգսյանին կուսակցությունից հեռացնելու հարցը․ «Ժողովուրդ» Ռազմաբազան ՝ պահեստ. «Հրապարակ»Ո՞վ է հայկին «դուխաթափ» արել. «Իրավունք»Մանվել Փարամազյանը Առուշ Առուշանյանի հետքերով է գնում. «Հրապարակ»Գրատախտակի գնացած պատգամավորը այլ կուսակցությունից է ՔՊ գնացել․ «Ժողովուրդ»Թուրքական բանակի հրամանատարներ ու զինվորներ են տեղափոխվել Ադրբեջան՝ համատեղ զորավարժության համարԷդուարդ Թոփչյանը և կինը` իրավապահների ուշադրության կենտրոնում. «Հրապարակ»Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է ԳերմանիաԹրամփ․ Իրանի հետ պատերազմում սկսվել է բեկումնային փուլԳերմանիայի զինված ուժերը կպաշտպանեն Լատվիայի օդային տարածքը Սեյմի ընտրությունների ընթացքումԳագիկ Խաչատրյանին վիրահատած գերմանացի բժիշկը ժամանում է Հայաստան՝ կալանավայրում նրան տեսակցելուՓաշինյանի քաղաքականությունը Արցախի քաղաքական և պետական ժառանգության վերացման գործընթաց է․ ՀակոբյանՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը քննադատել է Բաքվի միջոցառմանը եվրոպացի պաշտոնյաների մասնակցությունըՌԴ ՊՆ․ Չեռնոմորսկի նավահանգստում հարված է հասցվել ռազմական բեռ տեղափոխող նավիՎլադիմիր Պուտինը երկարաձգել է պարենային էմբարգոնԼեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը կժամանի ՈւկրաինաՍեպտեմբերի 19-ից Երևանի օդանավակայանի խաչմերուկում երթևեկության փոփոխություն կլինիԿարծիք կա, որ TRIPP-ը նպատակ ունի դուրս մղել Չինաստանին և Ռուսաստանին Հարավային Կովկասից. ՀՀ-ում Իրանի դեսպանԻրանի հետախուզության նախարարությունը խոստացել է գտնել սուննի քարոզչի սպանության մեղավորներինՖրանկֆուրտում մեկ շաբաթվա ընթացքում երրորդ անգամ պայթյուններ են որոտացելԻսրայելի ընդդիմության առաջնորդը պահանջել է մինչև ընտրությունները կասեցնել 12 նոր դեսպանների նշանակումըԿրկնակի վրաերթ՝ Արմավիրի մարզում․ հետիոտնը տեղում մահացել էՌումինիայի նախագահը վարչապետի պաշտոնում առաջադրել է եվրապատգամավոր Զիգֆրիդ ՄուրեշանինՔննարկվել են պաշտպանության ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցությանը վերաբերող հարցեր«Ապրելու երկիր» կուսակցությունը Մարտունի համայնքում ևս կմասնակցի ՏԻՄ ընտրություններինՄիկոյան փողոցում վիճաբանության ժամանակ 59-ամյա տղամարդը գազային ատրճանակ է գործադրել«Պաշտոնյաների աշխատավարձերը կբարձրանան, իսկ աղքատության մակարդակը չի նվազել»․ ԴանիելյանԿԲ-ն զգուշացնում է․ հանդես են գալիս արժեթղթերի ձեռքբերման կեղծ առաջարկովՓաշինյանը քննարկել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը Ձորափի ռեստորաններից մեկի մոտ վիճաբանությունն ավարտվել է ատրճանակի հայտնաբերմամբ Հայաստանի շախմատի հավաքականները հաղթանակով են մեկնարկել օլիմպիադայի երկրորդ փուլը Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացունՓաշինյանը ՏԿԵ նախարար Խուդաթյանին Պեկին է գործուղում TRIPP-ի և այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» միջև բովանդակային որևէ տարբերություն չկա. թուրքագետ Հայաստանի նախկին արտգործնախարարը նախազգուշացրել է պետականությանը սպառնացող վտանգների մասին Ռուբինյանը դասային աստիճան է շնորհել Փաշինյանը կարևորել է Հայաստանի և Բրազիլի միջև հարաբերությունների զարգացումը Ղազախստանում մեկնարկել է «Ռուբեժ-2026» զորավարժության երկրորդ փուլը. ՀԱՊԿ-ից մանրամասնում են «Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները բացահայտել են ներնետման դեպք Դավթաշենի կամրջի տակ կիսաքայքայված դի է հայտնաբերվելՀայկական ծագման ապրանքների արտահանումը հունվար-հուլիս ամիսներին դեպի ԵՄ աճել է 72,9 տոկոսով․ ՊապոյանԿմեծացվի պետական կառավարման համակարգի արդյունավետությունն ու թափանցիկությունըՇվեդիայի վարչապետը հրաժարական է տվելԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, իսկ կամրջի վրա՝ նրան պատկանող «բարսետկան»Քննարկվել են ՀՀ կառավարության նոր ծրագրի առաջնահերթությունները կրթության ոլորտումԴատարանը պարտավորեցրել է Մբապեին 60 հազար եվրո վճարել ՊՍԺ-ին. հայտնի են մանրամասներըՌուսաստանն ու Ուկրաինան զոհված զինծառայողների մարմինների հերթական փոխանակումն են իրականացրել
Վազող տողեր

Դավիթ Խաժակյանն ուրանում է տված նախընտրական խոստումը այնպես, ինչպես հիմա Արցախը

Երևանի կառավարման հարցում քաղաքի կառավարչի տեղակալի աթոռին նստելու ցանկությունից կուրացած` «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից Դավիթ Խաժակյանը պատրաստ է նստել անգամ Երևանի խանի տեղակալի աթոռին։

Խաժակյանը պատրաստ է աշխատավարձ ստանալ թուրքից կամ ադրբեջանցուց՝ միայն թե արդարացնի Արցախի հանձնումն Ադրբեջանին և թշնամու առաջ նվաստացած ու շարունակաբար նվաստացող Փաշինյանին։

Խաժակյանը, լինելով քաղաքային իշխանության գուրու, ստանալով հատուկ հանձնարարական Էդմոն Մարուքյանից, թողել է քաղաքային կառավարման խնդիրներն ու սկսել է մասնակցել Արցախն Ադրբեջանին ինտեգրելու արդարացումների վերաբերյալ քննարկումների։

Դավիթ Խաժակյանի համար Արցախի հարցում չպետք է առհասարակ խոսել Արցախի կարգավիճակի մասին։ Նա վստահ է, որ Արցախից Հայաստանը պետք է հրաժարվի, իսկ 120 հազար հային պետք է թողնել միջազգային դերակատարների հույսին։

Դավիթ Խաժակյանը ճիշտ է համարում Արցախը միջազգային հանրությանը տալը, որ ուրիշի ձեռքով այն հանձնվի Ադրբեջանին։

Հավանաբար կարծում է, որ Արցախի հանձնումն այդ դեպքում կկատարվի միջազգային հանրության ձեռքով և ոչ Փաշինյանի։

Փողից կուրացած կուսակցականը պնդում է, եթե հայ ազգը տեր կանգնի իր իրավունքներին, դա նշանակում է՝ բաց պատերազմ կհայտարարի Ադրբեջանին ու Թուրքիային, իսկ դրա այլընտրանքն Արցախի պաշտպանության բանակը ցրելն ու Ադրբեջանի ուղիղ ենթակայության տակ ապրելն է, ինչն էլ Արցախում ապրող 120 հազար հայի առաջարկում է «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանից Էդմոն դարձած Դավիթ Խաժակյանը։

Առաջիկայում սպասվում են Երևան քաղաքի ավագանու ընտրություններ, առաջիկայում Դավիթ Խաժակյանը Տիգրան Ավինյանի հետ մտնելու է Երևանի քաղաքապետի աթոռին հասնելու համար մրցապայքարի մեջ՝ կանխորոշված սցենարով։ Ակնհայտ է, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը որպես կուսակցություն գոյություն ունի Էդմոն-Մարուքյան-Նիկոլ-Փաշինյան համագործակցության շնորհիվ, իսկ այդ համագործակցությունը շարունակվելու է Երևանի քաղաքապետի համար ընտրություններում։

Հենց այստեղ է, որ երևանցին պետք է հիշի «Լուսավոր Հայաստան» կուսակցության երկու առանցքային դեմքերի՝ նախկինում արած հայտարարությունները, հետո նրանց կողմից դրանք ուրանալը և եզրակացություն անի՝ իսկ արժե՞ հավատալ նախկինում Արցախի ինքնորոշման իրավունքը կարևորած, բայց հիմա Արցախը Ադրբեջանին հանձնելու կողմնակից Դավիթ Խաժակյանի նախընտրական խոստումներին, չէ՞ որ Խաժակյանը պաշտոն ստանալուց հետո ուրանալու է իր տված խոստումներն այնպես, ինչպես ուրանում է հիմա Արցախը։

NEWSPRESS.am