Դժվարը ներկայում ապրելն է և այդ ներկայի միջից կառուցել գալիքը. Բագրատ Սրբազան
Անցյալի մտքով ապրելը շատ հեշտ է, որովհետև այնտեղ պատասխանատվություն չունես: Նույնկերպ հեշտ է ապրել ապագայով, քանի որ դարձյալ տեսանելի չէ պատասխանատվության չափը: Դժվարը ներկայում ապրելն է և այդ ներկայի միջից կառուցել գալիքը: Եվ ինչ որ այսօր անելու ենք, վաղն ենք քաղելու պտուղները: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը:
Նրա խոսքով՝ մենք այսօր ուղղակիորեն բազմաթիվ մարտահրավերների առջև ենք: Եվ այսօրվա մեր մարտահրավերներից մեկը մեր անվտանգությունն է, մեր Արցախի հարցն է, մեր ժողովրդի ժողովրդագրական իրավիճակն է: Եվ իհարկե Սփյուռքի գործոնը:
«Ես միշտ ասել եմ, ինչպես այսպիսի մեծ ներուժ ունեցող ժողովուրդը կարող է լինել նման իրվիճակում: Սա նշանակում է, որ մեր ունեցած ամբողջ կամ հսկայական մասը ոչ միայն չենք օգտագործել լավագույնս, այլ մսխել ենք»,-նշեց Բագրատ Սրբազանը: