Տաթև-Լծեն ավտոճանապարհին իրականացվելու են պայթեցման աշխատանքներ
Մարտի 10-ին՝ ժամը 14:00-15:00-ն ընկած ժամանակահատվածում, ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված, Սյունիքի մարզի Տաթև-Լծեն ավտոճանապարհին իրականացվելու են պայթեցման աշխատանքներ:
ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ: