Ռուս-ուկրաինական պատերազմը համաշխարհային պատերազմ է. Հռոմի պապ
«100 տարում երեք համաշխարհային պատերազմ է տեղի ունեցել՝ 1914-1918, 1939-1945, իսկ ներկայիսը նույնպես համաշխարհային պատերազմ է»,- ասել է Ֆրանցիսկոս պապը։
«Դա սկսվեց մաս-մաս, բայց բոլոր խոշոր տերությունները ներգրավված են: Ուկրաինան դարձել է մարտի դաշտ, այնտեղ բոլորը կռվում են։ Այնտեղ ներքաշված են կայսերական շահերը, ոչ միայն ռուսական, այլև այլ կայսրությունների»,-ասել է նա:
Պոնտիֆիկոսը նաև հաստատել է իր պատրաստակամությունը հանդիպելու Վլադիմիր Պուտինի հետ, որին նա անվանել է մշակույթի մարդ: