Եթե Ադրբեջանը որոշի հարձակվել Իրանի միջուկային օբյեկտների վրա, ապա Իսրայելին օդանավակայաններ չի տրամադրի
Ադրբեջանը Իսրայելին օդանավակայաններ չի տրամադրի, եթե որոշի հարձակվել Իրանի միջուկային օբյեկտների վրա: Այս մասին նշել է Իսրայելում Ադրբեջանի դեսպանը:
Իսրայելում Ադրբեջանի դեսպան Մուխթար Մամեդովը The Jerusalem Post-ին տված հարցազրույցում հերքել է արտասահմանյան լրատվամիջոցների այն տեղեկությունները, թե իբր Ադրբեջանը օդանավեր է պատրաստել՝ դրանք Իսրայել տեղափոխելու համար:
«Ադրբեջանն ի սկզբանե հայտարարել է, որ չի միջամտելու այլ երկրների ներքին գործերին և թույլ չի տա, որ իր տարածքն օգտագործվի այլ երկրների դեմ։ Մենք ակնկալում ենք, որ այլ երկրներ չեն միջամտի մեր ներքին գործերին»,- ասաց դեսպանը։