Հրաչյա Հարությունյանին այս տարի կհանձնեն Հայաստանին
Մոսկվայի դատարանի կողմից 6 տարի 9 ամիս ազատազրկման դատապարտված Հրաչյա Հարությունյանին այս տարի կհանձնեն Հայաստանին: Հարազատներին այս մասին տեղեկացրել են Արդարադատության նախարարությունից:
Նկատենք, որ այս տարիների ընթացքում ընտանիքի անդամները չեն տեսակցել Հարությունյանի հետ: Նրա մասին տեղեկություններն էլ ստանում են փաստաբանի միջոցով:
Հիշեցնենք, որ Հրաչյա Հարությունյանը մեղավոր է ճանաչվել 2013թ-ի հուլիսի 13-ին Պոդոլսկի մոտ տեղի ունեցած խոշոր վթարի գործով, ինչի արդյունքում զոհվել էր 18 մարդ։ Հրաչյա Հարությունյանը բեռնատարով բախվել էր ավտոբուսին: Նա ընդունել էր իր մեղքը: