Վաշինգտոնը պատրաստ է օգնել Բաքվին և Երևանին․ Փրայս
ԱՄՆ-ն կշարունակի աշխատել Ադրբեջանի և Հայաստանի հետ հակամարտության կարգավորման ուղղությամբ։
Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը` մեկնաբանելով ԱՄՆ հետախուզական ծառայությունների զեկույցը Հարավային Կովկասում լարվածության պահպանման մասին։
Փրայսը տարածաշրջանում տիրող իրավիճակն անվանել է բռնության աճին հակված իրավիճակ։
«Սա երկարատև հակամարտություն է, և Միացյալ Նահանգները ցանկանում է անել հնարավոր ամեն ինչ՝ աջակցելու դրա լուծմանը։ Մենք պատրաստվում ենք շարունակել դա անել՝ աշխատելով Ադրբեջանի և Հայաստանի հետ, աջակցելով նրանց սեփական ջանքերին երկխոսության և դիվանագիտության ոլորտում և բոլոր համապատասխան մեխանիզմների միջոցով»,- ասել է նա։
Փրայսը վստահեցրել է, որ Վաշինգտոնը պատրաստ է օգնել Բաքվին և Երևանին։
ԱՄՆ-ն հույս ունի, որ կողմերը կկարողանան լուծել այս խնդիրը։