Բաշար ալ-Ասադը՝ խոսել է Թուրքիայի հետ բանակցությունների մասին
Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը ողջունում է Անկարայի և Դամասկոսի միջև երկխոսություն հաստատելուն ուղղված Իրանի ջանքերը։
SANA-ն հայտնում է, որ Սիրիայի ղեկավարն այս մասին ասել է Դամասկոսում Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի հետ հանդիպմանը։
«Առաջիկա բանակցությունները Թուրքիայի հետ պետք է լավ պատրաստված լինեն և ունենան հստակ օրակարգ՝ կոնկրետ արդյունքների հասնելու համար», - ասել է Ասադը։
Սիրիայի նախագահի խոսքով՝ պետության կողմից ձեռնարկվող ցանկացած քաղաքական քայլ պետք է համապատասխանի սիրիացի ժողովրդի շահերին։