Mercedes-ը բախվել է ժողովրդին հայտնի Նորագավիթի «Գայի պոստի» պատին. հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց
Մարտի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:30-ի սահմաններում Mercedes մակնիշի ավտոմեքենան Արարատի մարզից դեպի Երևան ընթանալիս՝ Արտաշատի խճուղում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ժողովրդին հայտնի Նորագավիթի «Գայի» նախկին անշարժ հենակետի պատին:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով երկու հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Շենգավիթ» բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինն օգնության են հասել վթարի հարևանությամբ գործող գազալցակայանի աշխատակիցները և շտապօգնության բժիշկների հերթպահ խումբը: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ: Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորները հայր ու որդի են: