Իտալիայում երկու երկրաշարժ է գրանցվել
Մարտի 9-ին Իտալիայում Պերուջայի մերձակայքում 4,6 և 3,9 մագնիտուդ ուժգնությամբ երկու երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է La Repubblica թերթը՝ հղում անելով Իտալիայի երկրաֆիզիկայի և հրաբխագիտության ազգային ինստիտուտին։
Երկրաշարժերի հետևանքով ավերածություններ և զոհեր չկան։ Այնուամենայնիվ, իշխանությունները հրամայել են ուրբաթ և շաբաթ օրերին փակել Պերուջայի և Ասիսիի դպրոցները և Ումբրիա շրջանի համալսարանները։
Բացի այդ, Ումբերտայդ քաղաքի իշխանությունները վրաններ են տեղադրել, որտեղ մարդիկ կարող են գիշերել։