Հարձակումն անխուսափելի է. Բաքուն պատրաստվում է, Երևանը՝ ոչ. Սերգեյ Մելքոնյան
Երեկ ԱՄՆ հետախուզական համայնքի կողմից հրապարակվել է սպառնալիքների ամենամյա գնահատումը: Այն պարունակում է մի փոքր հատված՝ նվիրված հայ-ադրբեջանական հարաբերություններին, տելեգրամկյան իր ալիքում գրում է քաղաքագետ, արևելագետ Սերգեյ Մելքոնյանը։
Առավել կարևոր մանրամասները
1. Հարաբերությունները կմնան լարված։ Ադրբեջանը կօգտագործի ռազմական ճնշում՝ բանակցությունների սեղանի շուրջ նպատակներին հասնելու համար։
2. Սահմանին ռազմական ներկայությունը մեծացնում է առճակատման վտանգը։
3. Հնարավոր առճակատումը, ամենայն հավանականությամբ, սահմանափակ կլինի տևողությամբ և ինտենսիվությամբ:
4. Խաղաղ բանակցությունները որոշակի առաջընթացի են հասել, սակայն պետական սահմանների և Լեռնային Ղարաբաղի ապագայի հետ կապված ամենաբարդ հարցերը հեռու են լուծումից։
Մելքոնյանը ներկայացրել է եզրակացությունները։ Նա մասնավորապես նշել է․
«1. Հայաստանի ռազմական սնանկությունն այսօր թույլ չի տալիս չեզոքացնել Ադրբեջանի կողմից ուժի կիրառման սպառնալիքը։
2. Ավելին, նա հրահրում է Բաքվին ուժի կիրառման միջոցով հասնել իր նպատակներին։
3. Հարաբերությունները լարված են մնում ոչ «խաղաղության պայմանագրի» բացակայության պատճառով։
Հարձակումն անխուսափելի է։ Բաքուն պատրաստվում է։ Երևանը՝ ոչ»,- գրում է <ելքոնյանը