Թոփ արավ, մեդալներս տարավ. 87-ամյա բռնցքամարտիկին խաբել են. (տեսանյութ)
Վանաձորցի 87-ամյա բռնցքամարտիկ Մայիս Այվազյանն իր ձեռքերում այսօր դեռ ուժ է զգում:
Անցած իր կյանքի մասին հիշեցնող նկարներն ու հրապարակումները հաճախ է պահարանից հանում, իրեն հյուր եկածներին ցուցադրում ու վերհիշում:
«Ես չեմ պարտվել, ոչ մի անգամ»,- անցած ճանապարհն ու մարզական կյանքը վերհիշելով` ասում է բռնցքամարտիկն ու ցույց տալիս պարգևատրումները:
Բռնցքամարտի մրցաշարերից ստացած մրցանակներից շատ բան չի մնացել:
Երբեմնի առողջ ու մարզական կեցվածքով տղամարդը, որքան էլ ակտիվ է թվում, սակայն, այսպես ասած, «Բարեկենդանի» օրն է ընկել: Պատմում է, թե ինչպես Երևանից ժամանած հյուրերից մեկին հավատացել ու, առանց ստացականի, իր մեդալները նրան է տվել` իր անունով կառույց է խոստացել:
«Թոփ արավ, մեդալներս տարավ, ասեց` կուղարկեմ, ու տենց էլ մինչև էսօր ուղարկում ա: Ես էլ չեմ ճանաչում, թե ով էր, ով չէր…»,- ասում է նախկին բռնցքամարտիկը:
Մանրամասները` տեսանյութում