Ռուսաստանը դժվար թե նոր տարածքային նվաճումների հասնի Ուկրաինայում. ԱՄՆ հետախուզություն
2023 թվականին Ռուսաստանը դժվար թե նոր տարածքային նվաճումների հասնի Ուկրաինայում և կարող է Ուկրաինայում անցնել պաշտպանական մարտի՝ զինամթերքի և զորքերի բացակայության պատճառով,հայտնում է ԱՄՆ հետախուզությունը:
«Չնայած ռուսական հարձակումը շարունակվում է, ռուսները մեծ կորուստներ են կրում։ Պուտինը, հավանաբար, ավելի լավ է հասկանում, թե ինչի կարող է հասնել իր զինվորականը և կարծես թե այժմ կենտրոնանում է ավելի սահմանափակ ռազմական թիրախների վրա», - ասում է Ազգային հետախուզության տնօրեն Ավրիլ Հեյնսը:
Նրա խոսքով, Ռուսաստանի Դաշնությունը կարող է ձգձգել պատերազմը, սակայն նրա համար գնալով ավելի դժվար է լինելու հարձակողական գործողություններ կատարելը: