Ուկրաինայի իրադարձությունները կարող են վերածվել հարյուրամյա պատերազմի. Մարի Լը Պեն
Ուկրաինայի իրադարձությունները կարող են վերածվել հարյուրամյա պատերազմի, եթե Արևմուտքը շարունակի հարձակողական զենք մատակարարել Կիևին, կարծում է ֆրանսիացի քաղաքական գործիչ Մարին Լը Պենը։
Նրա կարծիքով, Ուկրաինան չի կարող հաղթել, միայն եթե օգնության հասնի ՆԱՏՕ-ն: Բայց այս դեպքում Չինաստանը կմտնի հակամարտություն, պնդում է Լը Պենը։
Նա նշել է, որ իր կուսակցությունը դեմ չէ պաշտպանական զենքի մատակարարմանը, սակայն հարձակողական զենքերը միայն սրում են հակամարտությունը։