Արա՛, քյասիբի հաշվին մեծացաք 2018-ից էս կողմ, քյասիբին ավելի եք սնանկացնում, որ պայքարող տեսակ չլինի. ՊՆ նախկին շենքի բնակիչ (տեսանյութ)
ՊՆ նախկին շենքի բնակիչները դեռևս վրաններում են: Նրանց կառավարությունից զգուշացրել են, որ վրաններից ևս վտարելու են, քանի որ վրաններն այդ տարածքում չպետք է լինեն: Բնակիչները տրամադրված են մինչև վերջ պաշտպանել իրենց իրավունքները:
«Էս պատերազմող երկրի մեջ էդ ի՞նչ հապճեպ իրավիճակ էր, որ էս 127 ընտանիքին հանեցիք շենքից ու էդ շենքը տվեցիք ՊԵԿ-ին: Բա եթե պատերազմ եղավ՝ ի՞նչ են անելու»,-ասաց բնակիչներից մեկը՝ լրագրողների հետ զրույցում:
Նա նկատեց, որ կառավարությունը պառակտում է ժողովրդին: Ըստ նրա՝ այս ամենը ձնագնդիկի էֆեկտ է տալու:
«Արա՛, քյասիբի հաշվին մեծացաք 2018-ից էս կողմ, քյասիբին ավելի եք սնանկացնում, որ պայքարող տեսակ չլինի՞»,- ասաց նա: