Պենտագոնն արգելափակել է ռուսական ռազմական հանցագործությունների վերաբերյալ ապացույցների փոխանցումը
Պենտագոնն արգելափակել է ռուսական ռազմական հանցագործությունների վերաբերյալ ապացույցների փոխանցումը Հաագայի դատարան:
ԱՄՆ ռազմական ղեկավարները դեմ են դատարանին ռուսների հետաքննության հարցում օգնելուն, քանի որ վախենում են նախադեպ ստեղծելուց, որը կարող է օգնել դատարանին պատասխանատվության ենթարկել ամերիկացիներին:
Վարչակազմի մնացած մասը, ներառյալ հետախուզական ծառայությունները, Պետդեպարտամենտը և Արդարադատության նախարարությունը, կողմ են ապացույցները դատարանին տրամադրելուն, ասում են պաշտոնյաները: