Մոսկվան և Թեհրանը քննարկում են ԼՂ կարգավորման հարցը
ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը և Իրանի փոխարտգործնախարար Իբրահիմ Ռահիմպուրը Մոսկվայում քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը` ասված է ՌԴ ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ Իրանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Հուսեյն Ջաբեր Անսարին հայտնել էր, որ Թեհրանը պատրաստ է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ միջնորդ հանդիսանալ ղարաբաղյան հակամարտության լուծման գործում:
Նա նաեւ տեղեկացրել է, որ ադրբեջանցի եւ իրանցի դիվանագետները բանակցություններ են անցկացրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի Իրան հնարավոր այցի վերաբերյալ: Այցի մասին կհայտնեն, եթե վերջնական որոշում կայացվի: