Պուտինը պատրաստ է տարիներ շարունակ պատերազմել Ուկրաինայի դեմ
Պուտինը պատրաստ է տարիներ շարունակ պատերազմել Ուկրաինայի դեմ, ասել է ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն Հեյնսը:
«Ուկրաինայի պատերազմը վերածվել է դաժան պատերազմի, որտեղ կողմերից ոչ մեկը վերջնական առավելություն չունի, բայց Պուտինը կշարունակի: Թերևս գուցե տարիներ շարունակ», - ասել է Հեյնսը:
Նա նխել է, որ Ռուսաստանը չունի բավականաչափ զինամթերք և զորքեր՝ 2023 թվականին Ուկրաինայում զգալի տարածքային նվաճումների հասնելու համար, ուստի կարող է անցնել պաշտպանական տակտիկայի՝ ձգձգելով պատերազմը։